Ցանկացած վիտամինի անբավարարություն օրգանիզմում արտահայտվում է որոշակի նշաններով: Սպիտակուցները հանդիսանում են կարևոր սննդային նյութեր ֆիզիկական և մտավոր գործունեության համար: Դրանք անհրաժեշտ են առողջ և հավասարակշռված սննդի համար և օգնում են կարգավորել մարմնի քաշը:
Երբ սպիտակուցը բացակայում է, օրգանիզմը կարող է դրա մասին հայտնել հետևյալ նշանների միջոցով
Մազաթափություն, մազերը հիմնականում կազմված են սպիտակուցից:

Շրթունքները ճաքճքում են, սննդում պետք է ներառել ոսպ, այս խնդրից ազատվելու համար:
Սպիտակ հետքեր այտերին: Պետք է սննդակարգում ներառել ընկույզ, նուշ, արևածաղկի սերմեր:
Մկանային զանգվածի նվազում: Սպիտակուցի անբավարարության դեպքում նկատվում է մկանների նվազում, քանի որ մկանները հիմնականում սնվում են սպիտակուցով:
Չափից շատ ուտելը: Եթե մշտապես քաղցի զգացողություն ունեք և հատկապես ցանկանում եք ուտել ածխաջրեր և քաղցր պարունակող մթերքներ, ապա, ձեզ մոտ հնարավոր է սպիտակուցի անբավարարություն կա:

Խնդիրներ մաշկի և եղունգներ հետ: Սպիտակուցի անբավարարության դեպքում եղունգները շուտ են կոտրվում, եղունգների վրա ի հայտ են գալիս սպիտակ գծեր և շագանակագույն հետքեր: Մաշկը դառնում է չոր, թեփոտվում է:

Ճարպոտ լյարդը ևս սպիտակուցի անբավարարության նշաններից է:

Անքնություն: Եթե քնելու հետ խնդիրներ կան կամ տառապում եք անքնությամբ, ապա հավանականությունը մեծ է, որ առկա է սպիտակուցի անբավարարություն: