Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 0038 հրամանից

Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից։

Facebook-ի իր էջում նա գրել է.

«Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։

Իմ տպավորությամբ, հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։

Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է։

Խաղաղությունը մենք պարտադրել ենք հակառակորդին մեզ պարտադրված անհավասար պատերազմի պայմաններում և քառորդ դարից ավելի պահում ենք մեր հերոսական ժողովրդի, քաջարի զինվորի, սպայի, հրամանատարի հետ միասին։

Բանակը նաև առաջնորդող հրամանատարն է, և յուրաքանչյուր անհիմն, անօրինական ոտնձգություն նրանց նկատմամբ, առավել ևս՝ բարձրագույն սպայական կազմի, նշանակում է գլխատել չավարտված պատերազմի փորձություններով անցած և հաղթանակ կերտած բանակը։

2018-ին կատարված իրադարձությունները մեզ հնարավորություն են ընձեռել, հենվելով անցյալի ձեռքբերումների վրա, շտկել թերությունները, կատարելագործել պետական կառույցները, բարեկեցիկ կյանք ապահովել հասարակության համար, շարունակել հզորացնել բանակը, որը, անվերապահորեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և Արցախում ու Հայաստանում խաղաղության երաշխավորն է:

Որևէ մեկը, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական վայրիվերումներից, այսօր և հետագայում իրավունք չունի վտանգել այդ ձեռքբերումը՝ շրջանցելով կամ մեկուսացնելով այդ պայքարի պատասխանատվության ողջ ծանրությունը իրենց ուսերին կրած, պատկառելի կենսագրություն ունեցող մարդկանց։

Հաշվի առնելով վերջին ժամանակներում N0038 հրամանի շուրջ բանակի գործառույթների հետ կապ չունեցող տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների իրար հերթ չտվող, ինքնանպատակ, հուզական վերլուծությունները և անվերջ ինձ դիմող մեր քաղաքացիների, տարբեր լրագրողների, սպայական անձնակազմի անհանգստությունը՝ ներկայացնեմ իմ պարզաբանումները՝ մեր ժողովրդին հուզող որոշ հարցերի վերաբերյալ։

Քաղվածք 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից․

«Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»:

1. N0038 հրամանի օրինականությունը. օրինակա՞ն էր այն, թե ոչ

Ինձ իրավունք չվերապահելով ստանձնել 2008 թ․ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փաստաբանի դերը՝ ընդամենը նշեմ՝

եթե պաշտպանության նախարարը զորքին իջեցված իր ներքին գերատեսչական գրավոր հրամանում հղում է տալիս ՀՀ Սահմանադրությանը, ԶՈՒ ենթակա կառույցները և նրանց ղեկավար անձինք կատարման պահին իրավունք չունեն վիճարկելու գերադասի հրամանների իրավական կամ սահմանադրական լինելը։

Իսկ պաշտպանության նախարարի այս հրամանի սահմանադրական օրինականությունը վիճարկողները, կարծում եմ, քաղաքակիրթ տարբերակով կարող են վիճարկել Սահմանադրական դատարանում՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ։

2. Ինչո՞ւ էր հույժ գաղտնի

Իբրև «հանցագործություն»՝ լրատվամիջոցներում և տարբեր անձանց կողմից շահարկվում է N0038 հրամանի հույժ գաղտնի լինելը։

Պարզաբանում․

բանակում օրինական գործառույթներն իրականացվում են ՀՀ զինված ուժերի կանոնադրությամբ, իրավական համապատասխան նորմերով։

Փաստաթղթաշրջանառությունը, հաշվի առնելով բանակային գործառույթների առանձնահատկությունը, իր բնույթով մեծ մասամբ լինում է հույժ գաղտնի, գաղտնի և հրապարակման ենթակա չէ։ Այս փաստաթղթի հույժ գաղտնի լինելու հանգամանքը արտառոց և կանոնադրական որևէ խախտում չի պարունակում, և կարծում եմ, այն որպես «սենսացիա» ներկայացնելը կամ մարտիմեկյան ողբերգության հիմքում շահարկելը իրավագիտական տեսանկյունից կամ զինվորական կանոնադրության անգիտություն է, կամ մտածված մանիպուլյացիա։

3. Ինչո՞ւ էր զորքն անցել զորանոցային վիճակի և տեղաշարժվել

Տարվա յուրաքանչյուր օր, այդ թվում և փետրվարի 23-ին, պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, օգտվելով իր կանոնադրական իրավունքներից, կարող է զորքը բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, բարձրացնել զգոնությունը, տագնապ հայտարարել, զորանոցային վիճակի բերել, սահման ուղարկել կամ տարբեր տեղաշարժեր իրականացրել։

Նրանք, ովքեր գտնում են, որ փետրվարի 23-ին զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը անթույլատրելի էր, թող բացատրեն՝ ինչու, կամ ցույց տան՝ բանակային կանոնադրությամբ որոնք են հակացուցումները, և այդ տրամաբանությամբ՝ տարվա օրացույցի ո՞ր օրերին են «թույլ տալիս» անցնել զորանոցային վիճակի։

Բանակային միջոցառման շրջանակներում զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը նորմալ երևույթ են, և կարծում եմ, այս գործի շրջանակներում քրեական տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ թե’ զորանոցային վիճակի բերելիս, թե’ տեղաշարժի ժամանակ հանցագործություններ զորանոցների ներսում, պատահարներ ճանապարհին երթևեկության ժամանակ չեն գրանցվել։

4․ Ինչո՞ւ են սպաները հաստիքային զենք կրել

Յուրաքանչյուր սպա, ըստ կանոնադրության, իրավունք ունի հաստիքային (տաբելային) զենք կրելու՝ ինքնապաշտպանության նպատակով։

Նշված հրամանում որևէ մեկը չի կարող ցույց տալ որևէ կետ, որտեղ նշված է, որ զորանոցային վիճակի գալը, տեղաշարժվելը, իրենց օրինական զենքը կրելը նախատեսված է եղել մարտի 1-ին օգտագործելու համար։

5․ Մարտի 1-ի Արտակարգ դրության մասին հրամանագիրը օրինակա՞ն էր, թե՝ ոչ, և հրամանագրի հետ իմ առնչությունը

2008 թ․ մարտի 1-ին՝ երեկոյան ժամը 22:30-ին, մայրաքաղաքում ստեղծված ծանրագույն իրավիճակից հետո, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր Արտակարգ դրություն մտցնելու մասին։

Մարտի 2-ին ես՝ որպես գլխավոր շտաբի պետ, կարդացել եմ այն, կրկնում եմ՝ կարդացել եմ ոչ թե իմ որոշումը, այլ օրինական ուժի մեջ մտած Արտակարգ դրության հրամանագիրը, որը նախատեսում էր զինված ուժերի կողմից ՀՀ կարևոր օբյեկտների պահպանությունը և անվտանգության ապահովումը։

Մարտի 2-ին և նրանից հետո ընկած, հայտարարված Արտակարգ դրության ժամանակահատվածում որևէ ընդհարում, որևէ հանցագործություն զորքի և ժողովրդի մեջ չի արձանագրվել՝ զորքից ժողովրդին, ժողովրդից զորքին ուղղված։

Կրկնում եմ՝ Արտակարգ դրության հաստատումից հետո բանակի և ժողովրդի մեջ որևէ բախում չի եղել։

Մարտի 2-ին՝ հրամանագրի ընթերցման ժամանակ, իմ առոգանությունը, իմ ձայնի տեմբրը, անկախ նրանից՝ դուր է գալիս այն ՀՔԾ պետին, թե՝ ոչ (տես՝ հայտնի ձայնագրությունը), չի կարող հիմք հանդիսանալ իմ նկատմամբ մեղադրանք առաջադրելու։

Եթե քննությունը շարունակվի անօրինական այս սկզբունքով՝ ինչու է 2008 թ․ փետրվարի 23-ին բանակն անցել զորանոցային վիճակի, ինչու են տեղաշարժվել, ինչու են կատարել կանոնադրական տարբեր բանակային գործառույթներ, ապա նշանակում է, որ չեն ընդունում հայկական զինված ուժերի կանոնադրությունը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ կանոնադրության, բանակային հրամանները ուղղահայաց կատարում են ենթադրում և քննարկման ենթակա չեն, կարելի է գործ հարուցել բոլոր զինվորականների դեմ և կալանավորել բոլորին:

Ո՞վքեր են այս ազգակործան սցենարի հեղինակները։

Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում։

Մարտիմեկյան իրադարձությունները մեկնաբանող բազմաթիվ ֆիլմերով հեղեղված է համացանցը, բայց նրանցից և ո՛չ մեկում զինվորականների և ժողովրդի մեջ բախման փաստ չկա՛։

Ուստի կո’չ եմ անում

այն կառույցներին, որոնց նպատակը պետք է լինի մարտիմեկյան սպանությունների բացահայտումը և օրինականության հաստատումը, ինչը բոլորիս ցանկությունն է,

Հայկական բանակի կազմավորման 27-րդ ամյակին ընդառաջ հե՛տ կանգնել ապազգային հակասահմանադրական ապօրինություններից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»,

չհիմնավորված գործառույթներով և «սարքովի» քրեական հետապնդումներով չներքաշե՛լ բանակը և նրա վերնախավը քաղաքական գործընթացների մեջ և հրաժարվել բանակը քայքայող վտանգավոր գործողություններից»։

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված