Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Երբ ամեն ինչ ասում ես՝ չասելով ոչինչ. ինչի՞ մասին է ջուրը

Քաղաքականություն

Եռագույն փողկապ և չորս ժամ: Ահա այն երկու հիմնական տպավորությունները, որ կարելի էր ստանալ նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից: Ու չնայած այն հանգամանքին, որ ասուլիսը տևեց սովորականից երկար, հնչեցին բազմաթիվ հարցեր ու բազմաթիվ պատասխաններ, բայց ասուլիսի ընդհանուր ազդեցությունը քաղաքական քննարկումների վրա հնարավոր է գնահատել միայն բուն ասուլիսի տևողության ու Փաշինյանի եռագույն փողկապի մատնանշմամբ:

Մեր նախորդ խմբագրականներից մեկում արդեն նշել էինք, որ հրապարակային խոսքի բովանդակությունը ստուգելու մի պարզ մեթոդ կա՝ պետք է փորձել բանավոր խոսքը վերածել գրավոր տեքստի: Ցավոք, սակայն, այս մեթոդով շարժվելու դեպքում չորս ժամանոց ասուլիսից որևէ բովանդակային ասելիք հնարավոր չեղավ քամել: Նույնը կարելի է ասել երեկվա՝ Արագածոտնի մարզի հանդիպման մասին: 

Իհարկե, ինքնին ասուլիսի փաստը ողջունելի է, ինչպես ողջունելի է նոր իշխանությունների ու հատկապես Փաշինյանի բաց հաղորդակցվելու միտումը հանրության և ԶԼՄ–ների հետ: Նախկինում այս ամենը չկար, իսկ հիմա ոչ միայն կա, այլև դարձել է այս իշխանության հիմնական տարբերակող հատկանիշներից մեկը: Սակայն այս ամենով հանդերձ բաց հաղորդակցությունը կարևոր է այն ժամանակ, երբ հիմքում կա բովանդակություն, քննարկման նյութ: Երբ բովանդակություն չկա, լավ կամ վատ, բաց կամ փակ հաղորդակցությունը ընդամենը դառնում է էսթետիկական մանրուք:

Փաշինյանն, անշուշտ, պատասխանեց բոլոր հարցերին, բայց թե՛ պատասխանները, թե՛ հարցերը, ըստ էության, կանխատեսելիության դաշտից էին: Ասուլիսն ընդհանուր առմամբ տեղավորվում է իշխանության վերջին շրջանի գործունեության տրամաբանության մեջ ու ինչպես այդ նույն տրամաբանությունն է, ասուլիսը ևս կարելի է անվանել հերթական ասուլիս կամ սովորական ասուլիս: Առնվազն ոչ հեղափոխական ասուլիս, ոչ հեղափոխական ասելիքով ու ապագայի հեղափոխական անելիքների մասին պատմող ասուլիս:

Հնարավոր է, իհարկե, գտնել օբյեկտիվ հիմնավորումներ առ այն, որ նախընտրական շրջանն ահռելի էներգիա է խլում քաղաքական ուժերից, հատկապես իշխանությունից, որը քարոզարշավին զուգահեռ ստիպված է նաև շարունակել պետական կառավարման գործառույթների իրացումը:

Բայց նաև հասկանալի է, որ գործ ունենք ոչ թե հերթական ընտրությունների ու այդ ընտրություններին պատրաստվող հերթական իշխանության, այլ հեղափոխության և նրա առաջնորդի հետ, որի ամեն մի խոսք ընկալվում է կրկին ոչ թե որպես հերթական, այլ արտասովոր, քաղաքական բովանդակություն և ռիթմ թելադրող:

Եթե ասուլիսը գնահատենք հերթականի ու սովորականի դիրքերից, ապա գուցե նվազեցնենք նաև մեր սպասելիքները: Բայց հերթականն ու սովորականը չեն կարող լինել օբյեկտիվ դիտանկյուն, քանի որ այդպիսին չէ իրավիճակը: Իրավիճակն արտակարգ ու արտասովոր է, հետևաբար իրավիճակի մասին հնչող գնահատականներն ու մտքերն էլ պետք է լինեն այդպիսին: 

Իմիջիայլոց. օգտագործելով «պետք է» ձևակերպումը՝ ակամայից չենք կարող չհիշել, որ այն դարձել էր երեկվա ասուլիսի ամենաշատ օգտագործված ձևակերպումներից մեկը: Պետք է անենք սա, պետք է այնպես անենք, որ...և այլն: Նաև հենց այս փոքրիկ դրվագում է, որ արտահայտվում է բովանդակային ասելիքի բացակայությունը, որովհետև իշխանությունը, որին վստահված է պետական գործառույթների իրացումը ոչ թե պետք է անի, այլ կամ՛ արդեն անում է, կա՛մ ծրագրել է առաջիկայում: 

Ընդհանրապես նախընտրական Հայաստանում դատարկ տեքստերի, օդի տատանման և ծեծվող ջրի քանակը հասել է այնպիսի մասշտաբների, որ կարելի է շնչահեղձ լինել: Սա, անշուշտ, միայն իշխանությունների «այիբը» չէ, ավելին՝ սա միայն այս իշխանությունների «այիբը» չէ: Պարզապես իրավիճակի արտասովորությունն ու սահմանված սպասելիքներն այդ «այիբը» դարձնում են առավել քան ակներև: Հայաստանը գնում է իր համար վճռական քաղաքական նոր շրջափուլի՝ առանց բովանդակային քարոզարշավի, առանց քաղաքականության վերանայման բովանդակային ազդակների: Նոր Հայաստանը դեռևս չի գտել նոր քաղաքական լեզվամտածողություն: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»
Ամենադիտված