Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Քոչարյա՞նն է իրենից հեռացնում ՀՀԿ–ին, թե՞ հակառակը

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու, ընդ որում՝ զրոյից, այլ ոչ թե վերականգնելով այն, «ինչը երբևէ եղել է»: Այս հայտարարությունն ինքնին ոչ այնքան քաղաքական հայտ է, որքան քաղաքական մեսիջ: Փաստացի Ռոբերտ Քոչարյանը այսպիսով իրենից հեռացնում է դաշտում գործող կամ գործած բոլոր կուսակցություններին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ փաստացի այդ կուսակցություններին ապահովագրում է իր անվան հետ կապելուց: Խոսքն, անշուշտ, առաջին հերթին ՀՀԿ–ի մասին է, քանի որ մյուս ուժի՝ ՀՅԴ–ի մասին հազիվ թե ճիշտ է օգտագործել «վերականգնել» բառը: Հաշվի առնելով, որ ՀՀԿ–ի որոշակի հատվածի հետ կապված անընդհատ շրջանառվում էր Քոչարյանի անունը, այս հայտարարությամբ փաստացի երկրորդ նախագահը հրաժարվում է ՀՀԿ–ից, իսկ ՀՀԿ–ին ձերբազատում է իր անունից: Ավելին, ըստ էության հայտարարում է, որ ՀՀԿ–ն իրականում չկա: Թե ում է ավելի ձեռնտու այս տարանջատումը, ով է իրականում ումից մաքրվում, չափազանց հարաբերական է, քանզի թե՛ Քոչարյանի, թե՛ ՀՀԿ–ի ռեյտինգն այսօր աննկարագրելի ցածր է, եթե նուրբ արտահայտվենք: Ոչ պակաս հետաքրքիր է Քոչարյանի հաջորդ ձևակերպումը. «Ոմանք, իհարկե, պետք է լինեն հին թիմից՝ մարդիկ, որոնց ճանաչում ես և որոնց հետ աշխատել ես: Սակայն, ի վերջո, անհրաժեշտ է հիմնվել նոր սերնդի վրա, ինչը հեշտ չէ և ժամանակ է պահանջում»: Այստեղ առկա է միանգամից երկու մեսիջ: Նախ, այսպիսով փաստացի ակնարկում է, որ դեռևս լուրջ ազդեցություն ունի «հների» նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ– ականների ու ՀՀԿ–ից վերջերս հեռացածների, մյուս կողմից փորձ է անում ցույց տալ, որ ինքը նաև երիտասարդության շրջանում ունի աջակիցներ: Առաջին կետի հետ կապված առանձնապես քննարկելու թեմա էլ չկա, իսկ թե որքանով է Քոչարյանը իրավացի երկրորդ մասով, ժամանակը ցույց կտա: Առավել ևս, որ ակնհայտորեն նա չի հասցնի մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչի մասին, ի դեպ, հենց ինքն էր ասել օրեր առաջ: 

Քոչարյանի հայտարարության ֆոնին ուշագրավ է նախկին պատգամով Լյովա Խաչատրյանի թիմալքությունն ու հայտարարությունը՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Դժվար է ասել՝ արդյոք խոսքը տարբեր ուժեր ստեղծելու մասի՞ն է, թե՞ ի վերջո նույն դաշտի շուրջ է խոսակցությունը: Ավելի հավանական է, որ տարբեր կուսակցությունների մասին լինի խոսքը՝ հաշվի առնելով Լյովա Խաչատրյանի հետ միասին այդ նոր ստեղծվող ուժի շուրջ շրջանառվող անուններն ու դրանց առնչակցությունը այլ, հատկապես ֆինանսապես առավել «թափով» անձանց հետ:

Վերջապես, դարձյալ վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ենթադրելի է, որ ՀՀԿ–ում ի վերջո կհաղթի առավել պրագմատիկ ու գաղափարական թևը, որը հակված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հեղինակ՝ Արսեն Սահակյան

Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված