Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


«Նախորդ համակարգի արատները որպես պրակտիկա շարունակում են գործել»

Քաղաքականություն

Պետական ապարատում կադրային փոփոխությունները որոշակի հարցեր են առաջ քաշում: Հրապարակվում են նամակներ, մամուլում հնչում են ահազանգեր, օրինակ, աշխատանքից ազատվելու մասին հեռախոսով ծանուցվելու, երբեմն նույնիսկ` կառավարության կայքից տեղեկանալու, որակյալ մասնագետ լինելու հանգամանքը հաշվի չառնելու և այլ խնդիրների մասին: Նոր իշխանության սկզբունքներն այս առումով քննարկման առարկա են:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով`իրավիճակը բավականին նուրբ է:

«Նախկինում ունեինք մի համակարգ, որը ծայրից ծայր կազմավորվում և ուղղորդվում էր մեկ կուսակցության կողմից: Անգամ չերևացող պաշտոններում կուսակցական առաջնահերթություններից ելնելով էին նշանակումներ լինում: Այնպես որ, չի կարելի խոսել նախկին համակարգում առկա բարձր որակավորման մասին, որովհետև եթե այնտեղ կա կոռուպցիա և հովանավորչություն, չեն կարող լինել բարձր որակավորում ունեցող կադրեր: Իհարկե, կլինեն որոշ բացառություններ, որոնք ունեցել են առաջխաղաղացում զուտ իրենց մասնագիտական որակների ու հմտությունների շնորհիվ: Այդ անձանց պետք է նկատել: Ովքեր ներգրաված չեն եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, հատկապես նրանց պահելն անհրաժեշտ է: Բայց շատ դժվար է պատկերացնել, թե մարդն ինչպես կարող է առաջխաղաղում ունենալ կոռումպացված համակարգում և զերծ մնալ այդ համակարգի արատներից: Ամեն դեպքում`հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ուզում միանշանակ բոլորին համակարգի ներկայացուցիչ և այդ համարակարգի արատների կրող համարել: Պետք է ավելի ուշադիր լինել նրանց որակների առումով»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով` կարևոր է, որ նոր իշխանության որդեգրած գործելաոճը համապատասխանի մարդու իրավունքների սկզբունքներին:

«Այսինքն` մարդուն աշխատանքից ազատելու հիմքերն ամբողջությամբ պետք է հիմնավորված լինեն: Նա պետք է օրենքով հատկացված բոլոր հնարավորություններն ունենա նոր աշխատանքի անցնելու համար: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այդ անձին, օրինական հիմքերն ու օրինականության գործընթացը պետք է պահպանվի, քանի որ նախկին համակարգում ունեցել ենք չպաճառաբանված, ստիպողական և ինչ-որ տեղ նաև շանտաժի մեխանիզմներով մարդկանց աշխատանքից հեռացնելու արատավոր դեպքեր: Բոլորովին ցանկալի չէ, որ նույն մեխանիզմները հակառակ պրոցեսի համար գործեն: Իսկ ովքեր իրենց նկատմամբ ապօրինության են տեսնում, կարող են դիմել ՄԻՊ գրասենյակ կամ այլ իրավապաշտպանների` իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցերով: Սա շատ կարևոր է, որովհետև մենք իրավական պետություն ունենալու խնդիր ունենք: Շատ կարևոր է, որ մենք այս պահին չունենանք այն նախադեպային փոփոխությունները, որոնք եղել են առաջ»,-ասաց նա` օրինակ բերելով կամայականության սկզբունքը:

Անդրադառնալով կայքերից կամ, օրինակ, զանգի միջոցով աշխատանքից հեռացվելու մասին իրազեկվելու վերաբերյալ ահազանգերին, իրավապաշտպանը նշեց. «Դրանք աշխատանքային իրավունքների խախտումներ են: Այդ պրակտիկան տոտալ է եղել նախկին համակարգի ժամանակ: Ոտնահարվել են բոլորի` ամենացածրից մինչև ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների աշխատանքային իրավունքները: Օրինակ` մեկ գրառման համար հեռացրել են աշխատանքից, ճնշումների են ենթարկել ՀՀԿ-ի համար ձայներ չբերելու համար: Այնպես որ` սա ամենևին նորություն չէ` նախորդ համակարգի արատներն են, որոնք, որպես պրակտիկա, շարունակվում են: Բայց քանի որ մենք ունենք փոփոխված իրավիճակ, կարծում եմ` նախկին պրակտիկաները պետք է բացառվեն: Հիմա աղմուկ կա, բարձրաձայնում են, ասում` այսպես կամ այնպես արեցին: Իրականում միշտ եղել է նման պրակտիկա, ուղղակի աղմուկ չի բարձրացել, որովհետև բոլորը լռելյայն իմացել են, որ համակարգն այդպիսին է և անհնար է ինչ-որ բան փոխել: Գիտեին, որ եթե կաշառք չտային, որևէ ազդեցիկ պաշտոնի կամ դիրքի հավակնելն անհնար էր: Միշտ խախտվել են նաև աշխատանքային իրավունքները: Բայց քանի որ մենք հռչակել ենք մարդու իրավունքների և ժողովրդավարական պետություն ունենալու տեսլական, էլ ավելի ուշադիր պետք է լինել այդ դեպքերի բացառման առումով, եթե անգամ դրանք եզակի են: Անկախ նրանից, թե նրանք ինչ քաղաքական թիմի ներկայացուցիչներ են եղել, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները պետք է բարձրաձայնեն ու զբաղվեն այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Աշխատանքային իրավունքը քաղաքական թիմի հետ որևէ աղերսներ չունի»:
Զառա Հովհաննիսյանի համոզմամբ, նոր իշխանությունների դեպքում խնդիրն այլ է. «Խնդիրն թիմային մոտեցումն է: Վստահ եմ, որ այստեղ կոռուպցիայի և հետապնդման խնդիր չկա, ուղղակի, անկախ քաղաքական հայացքներից, պետք է նուրբ լինել մարդկանց իրավունքների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է պետական ապարատում նոր մարդկանց ներգրավելու պրակտիկային, նա շեշտեց, որ շատ բանիմաց երիատասարդներ կան նոր պաշտոնյանների շարքերում. «Խնդիրը փորձն է, որն ակտիվ գործունեության արդյունքում շատ արագ կարելի է ձեռք բերել: Արատավոր երևույթների մեջ ներգրաված չլինելն արդեն իսկ դրական է: Քննադատության միակ առարկան կանանց ներգրավածության հարցն է, բայց կարծում եմ, որ այդ խնդիրը կամաց-կամաց շտկվում է»:

Աննա Բադալյան

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված