Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


Անփորձությունն ավելի գերադասելի է, քան կոռումպացված ու քրեաօլիգարխիկ դեմքերը

Քաղաքականություն

Երկար տարիների քաղաքական կենսագրություն ունեցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը տարբեր առիթներով և մեկ անգամ չէ, որ հիշեցրել է, թե քաղաքական ուժը եթե իր թիկունքին չի զգում հանրության աջակցությունը, ապա դադարում է քաղաքական ուժ լինել: Եվ բարեբախտաբար, քանի որ ներկայում ժողովուրդն է իշխանության բերել, ուստի նրանք հաշվետու են միայն այդ նույն ժողովրդի առջև: Անդրադառնալով երիտասարդ կադրերի կողմից ցուցաբերվող մեծամտությանն ու երբեմն նաև եսամոլական դրսևորումներին, նշեց, որ ինքը նման պահվածք չի նկատել, իսկ անփորձության մասով ասաց, որ կա նման խնդիր:
«Բայց դա ավելի գերադասելի, է, քան այն կոռումպացված ու քրեաօլիգարխիկ դեմքերը, որոնք երկար տարիներ տեսել ենք ու «սովորել» ենք: Ինձ ապշեցնում է հանրապետսականների ցինիկ և ամբարտավան կեցվածքը, որ այսքանից հետո դեռ իրենց բարոյական իրավունք են վերապահում դասախոսություններ «կարդալ»: Մոռանո՞ւմ են, որ իրենք են երկիրն այս իրավիճակի հասցրել և մի ամբողջ ժողովուրդ ստիպված եղավ ոտքի կանգնել, որ նրանց իրենց տեղը հիշեցնի: Թող շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանից, որ հեղափոխության ալիքը դարձրեց թավշյա: Հակառակ դեպքում, կարող էր այնպիսի ալիք բարձրանալ, որ շատերը գուցե անգամ չիմանային, թե որտեղ են հայտնվել»,- ասաց Պ. Մակեյանը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի դիտարկմանը, թե իշխանությունները հանրապետականներին քաղաքական ռեպրեսիաների են ենթարկում, ԺՀԿ առաջնորդն ասաց, որ եթե մարդկանց լկտիության համար ձերբակալում են, ապա դա դեռ չի նշանակում, որ հանրապետականների հանդեպ քաղաքական հետապնդումներ են իրականացվում:

«Խոսքը Մ. Պողոսյանի օգնականին, Մասիսի սանձարձակ, ամբարտավան քաղաքապետին, նրա տեղակալին և մյուսներին ձերբակալելու մասին է: Ուրիշներն էլ միլիարդներ են գողացել պետությունից, իրավապահները ընդամենը չորս օր հետո նրանց դուրս են թողել ու ընդամենն ասել են՝ գումարները բերեք, վերադարձրեք: Բայց երբ մենք էինք ընդդիմություն, աչք չէինք բացում բերդերից, հետապնդումներից, ապօրինություններից: Եվ հիմա ո՞վ է խոսում քաղաքական ռեպրեսիաների մասին: Ի պատիվ Փաշինյանի, նա վենդետայի գաղափարը մերժել է, բայց ո՞վ է ասել, որ իրավական պատասխանատվության հարցը նույնպես փակված է: Նրանք պետք է իրենց կատարածների համար օրենքի առջև պատասխան տան: Եվ եթե իրենք խոսում են ռեպրեսիայի կամ վենդետայի մասին, ապա եթե իրականում ռեպրեսիաներ եղած լինեին, ապա նրանց վաղուց այնպիսի սելավ տարած կլիներ, որ շատերն իրենց տեղն անգամ չէին կարողանա իմանալ»,- ասաց Պ. Մակեյանը:
Մի քանի անգամ դատապարտման ենթարկված և ունեցվածքից զրկված, ընտանիքով տարբեր բռնաճնշումների ենթարկված քաղաքական գործիչը պարզապես ծիծաղելի է համարում, երբ հանրապետականները խոսում են իրենց հանդեպ ճնշումներ գործադրելու մասին:

«Իմ հարազատները, շրջապատը, ընկերները, բոլորը գործազուրկ են դարձել և հալածյալի կարգավիճակում են եղել: Նույնիսկ պաշտոնատար անձը խուսափում էր ինձ հետ շփվել, քանի որ գիտեր, որ պրոբլեմ է ունենալու: Հիմա պետք է սկսի անցումային արդարադատությունը գործել: Պետք է հանձնաժողով ձևավորել և անցած 20 տարիների ընթացքում ապօրինություններին մասնակցած քննիչներին, դատավորներին, դատախազներին, քաղաքական դեմքերին, բոլորին էլ պետք է արդարադատության առջև կանգնեցնել, քանի որ զոհը և դահիճը չեն կարող նույն հարթությունում գտնվել: Հակառակ դեպքում այս հանրության մեջ համեխրաշխություն չի լինի»,- համոզված է Պ. Մակեյանը:

Քաղաքական գործիչը չբացառեց նաև, որ նախորդ տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների հետ աշխատած անձինք այս թոհ ու բոհի մեջ կարող են իշխանական տարբեր օղակներում բավականին հաջող տեղավորվել: Ավելին, իր վրա գործ սարքող քննիչներն այսօր իշխանությունում են: Եվ նա այդ ամենը հանդուրժում է, քանի որ այս փուլում կառավարությունն անցումային է:

«Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վրա գործ սարքող քննիչներն այսօր իշխանությունում են: Եվ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, նման կադրային խնդիրներ կլինեն»,- ասաց Պ. Մակեյանը:

Արմինե Գրիգորյան

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված