Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


«Հիմնական խնդիրը հանրապետականի կլանի ստեղծած կոռուպցիոն, խուլիգան և բեսպրեդել համակարգի ողնաշարը ջարդելն է». Նաիրա Զոհրաբյան

Քաղաքականություն

Այս օրերին բոլորի ուշադրությունը սևեռվել է կառավարության կողմից ներկայացված ծրագրին: Ու եթե ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանի դիտարկմամբ այն նպատակների հուշագիր է, ապա «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, ծրագիրն ամբողջությամբ այն խնդիրների մասին է, որոնք դրված է ներկա կառավարության առջև:
«Մենք ոչ միայն ծանոթ ենք, այլև ծրագրի նախնական քննարկմանն ենք մասնակցել և ներկայացրել ենք մեր առաջարկները: Մեր դիրքորոշումը բնականաբար դրական է, քանի որ «Բարգավաճ Հայաստանը», ունենալով կառավարության անդամներ, պատասխանատվություն է կրում այն ոլորտների համար, որտեղ կադրեր է ներկայացրել: Մեկ բան հստակ է՝ բոլորս պետք է հասկանանք, որ այս կառավարության ներկայացրած ծրագրից սպասումները չպետք է շատ մեծ լինեն, քանի որ այն անցումային կառավարություն է: Հիմնական գործառույթը խաղի նոր, արդար կանոնների հիմքը դնելն է, ինչպես նաև նախկին կոռուպցիոն բոլոր սխեմաները և խաղի բոլոր կանոնները ջարդելն ու երկիրը նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորի կարծիքով, նշված խնդիրներն է կառավարությունն իր առջև դրել, որը և ներկայացված ծրագրում հստակ երևում է: Խոսելով կառավարության ծրագիրը ոմանց կողմից պոպուլիստական որակելու մասին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ կոռումպացված ու կարծրացած համակարգը ջարդելու ծրագրում կոնկրետ թվեր փնտրելը ողջամիտ մոտեցում չէ, քանի որ տարիներ շարունակ ՀՀԿ-ի կողմից ներկայացված թվերն ավելի պոպուլիստական են եղել, քան կարելի էր պատկերացնել:

«Տարիներ շարունակ մենք տեսել ենք Հանրապետական կուսակցության տարբեր կառավարությունների կողմից ներկայացված թվեր, որոնք բոլորն էլ մեկ տարի հետո փառահեղորեն ջախջախվել են: Հիշենք 10 հազար աշխատատեղի, Գյումրին մշակութային կենտրոն, Դիլիջանը բիզնես տեխնոլոգիական կենտրոն դարձնելու միֆերը: Հիշենք Իրանի հետ կապված փուչիկ ծրագրերը, որոնք մեկը մյուսի հետևից պայթեցին: Հիշենք 850 մլն դոլար ներդրումների առասպելը, որն այդպես էլ պատի վրա փորագրված մնաց որպես սեպագիր առասպելաբանություն: Այնպես որ, ովքեր կառավարության ծրագրերում ակնկալում էին թվեր տեսնել, ավելի լավ է՝ թող իրենց կողմից ներկայացրած «թվերը» հիշեն, որոնցից որևէ մեկը այդպես էլ իրականություն չդարձավ: Իսկ այս կառավարության հիմնական խնդիրն ու գաղափարախոսությունն այլ է՝ ջարդել Հանրապետական կուսակցության և հանրապետականի կլանի կողմից ստեղծած կոռուպցիոն, խուլիգան և բեսպրեդել համակարգի ողնաշարը, ներդնել խաղի արդար կանոններ, ապահովել մրցակցային հավասար պայմաններ բոլորի համար, վերացնել հարկային և մաքսային դրամաշորթությունը, վերացնել պետական մակարդակով իրականացվող ջեբկիրությունը»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը նշեց նաև, որ թվարկած խնդիրները լուծվում են դանդաղ, քանի որ հանրապետականը երկրի քայքայումն այն աստիճանի էր հասցրել, որ մեկ օրում, մեկ ժամում կամ մեկ ամսում լուծել հնարավոր չէ: Խոսելով Հանրապետական կուսակցության բոլոր ներկայացուցիչներին նույն աչքով նայելու և նրանց թալանչիներ ու կոռումպացվածներ համարելու համատարած երևույթի մասին, որի պատճառով կարող է թացն ու չորը միախառնվել ու միասին այրվել, պատգամավորն ասաց.
«Ես ամենևին էլ այն կարծիքի չեմ, որ բոլոր հանրապետականները ծայրից ծայր կոռուպցիոներներ, կարիերիստ և պնակալեզներ են: Այնտեղ էլ կան պրոֆեսիոնալներ, կան մարդիկ, ովքեր կարող են նոր Հայաստանի համար իրենց ճիշտ քայլերն անել: Ուստի պետք է բոլոր պարկեշտ, ազնիվ մարդկանց ռեսուրսներն էլ օգտագործել: Եվ նրանք, ովքեր պետական համակարգը չեն ծառայեցրել իրենց ընտանիքի և անձնական բարեկեցության բարձրացմանը, կարող են տեղ ունենալ նոր կառավարությունում: Այլևս անցել է երկիրը սևի ու սպիտակի, Հանրապետականի ու այլ «մերձ»-երի բաժանելու ժամանակը, քանի որ այդպիսի ջրբաժաններն են նաև եղել շատ խնդիրների առաջացման պատճառը: Իմ կարծիքով, նման մոտեցումները նույնպես պետք է վերացնել»:

Արմինե Գրիգորյան

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված