Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Քաղաքագետ. «ՀՀԿ-ն երկու մասի կտրոհվի»

Քաղաքականություն

Ճգնաժամի մեջ ենք, որը կավարտվի արտահերթ ընտրություններով
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նոր իշխանությունը նախորդների ձախումներից հետևություններ անելու կարիք չունի, բայց սովորելու մի բան, ըստ էության, կա:

«Նախորդ իշխանությունների հիմքում քաղաքականության, պետության ու հանրության շահերի հետ առնչություն չունեցող մղումն էր: Իշխանությունն ուղղակի, այսպես ասած, բարիքներից օգտվելու համար էր, ինչն արվում էր հասարակության հաշվին: Ի դեպ՝ նրանք իշխանության չէին եկել, որպեսզի ուղղեին ձախողումները: Իսկ հասարակությունն, այնուամենայնիվ, չհամաձայնեց այդ տարբերակի հետ»,-PressMedia.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ հիմա միանգամայն այլ իրավիճակ է:

«Տեսնում ենք նոր գործադիր իշխանություն, որը ոչ թե ինքնանպատակ իշխանություն ունենալու, այլ միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: Նոր իշխանությունը նախորդներից հետևություններ անելու ոչինչ չունի: Նրանց, մեծ հաշվով, տրված է սպիտակ թուղթ՝ ստացած մանդատով իրականություն դարձնել սեփական գաղափարները: Իսկ այդ մանդատը հանրության աջակցությունն է: Իսկ եթե ինչ-որ բան ունեն սովորելու նախորդներից, այն է, թե ինչպես չի կարելի կառավարել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ ցանկացած այլ ոլորտում»,-նշեց մեր զրուցակիցը:
Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց՝ նոր կառավարության գործունեության մեկնարկը խոստումնալից է, հուսադրող. «Բայց առայժմ մեկնարկային կետում ենք, հետևապես՝ սա այն ժամանակահատվածը չէ, որի ընթացքում մենք կարող ենք ինչ-որ արդյունքներ սպասել: Մի բան էլ՝ գոյություն չունի և չի կարող ունենալ մի կառավարություն, որն առանց հանրության աջակցության, առանց հանրության հետ կոոպերացման, կկարողանա ինչ-որ արդյունքների հասնել: Ներկայիս կառավարությունը սա շատ լավ է գիտակցում: Բացի այդ, հասարակություն հետ հետադարձ կապը պետք է պահպանվի»:
Կատարվածը իշխանափոխություն, թե՞ հեղափոխություն էր, որը պետք է ավարտին հասցնել: Փորձագետի կարծիքով՝ հարցադրումը, այսպես ասած, ակադեմիական նշանակություն ունի:

«Կարևորն այն է, թե ճգնաժամից որքանով անցնցում և անկորուստ դուրս կգանք: Իսկ մենք ճգնաժամի մեջ ենք, որը կավարտվի միայն արտահերթ ընտրություններով: Ներկայում գործ ունենք քաղաքական դաշտի վերաձևման հետ: Այդ գործընթացը դեռ սկզբնական փուլում է, մենք դեռ նոր զարգացումներ կունենանք: Նոր ուժեր կգոյանան, ասպարեզից հին ուժեր դուրս կգան, որոշ ուժեր էլ, որոնք փոքր էին, կընդլայնվեն: Ի վերջո, չմոռանանք, որ այժմյան Սահմանադրությամբ Հայաստանում քաղաքականությունը միայն կուսակցական կարող է լինել: Հետևապես կարծում եմ, որ Հայաստանում կուսակցական, այսպես ասած, շինարարության գործընթացները դեռ միայն սկզբնական փուլում են»,-հավելեց նա:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք փոքրամասնության կառավարություն և մեծամասնություն կազմող ՀՀԿ՝ խորհրդարանում: Զուգահեռ՝ մեծամասնություն կազմող ուժն իրեն հայտարարել է ընդդիմություն, թեև, ըստ սահմանադրագետների, իրավական կարգավորումներով ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այս իրավիճակում լուծումը արտահերթ ընտրություններն են՝ ուրիշ ելք չկա:
Հարցին, թե այնուամենայնիվ, երաշխիքներ կա՞ն, որ այս փուլում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կառավարության օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը չի խոչընդոտի, նա պատասխանեց. «Երաշխիքը ներկայիս կառավարության շատ լայն հանրային աջակցությունն է, որին դեմ գնալը ՀՀԿ-ի համար շատ դժվար կլինի: Իսկ ինչ կլինի դեմ գնալու դեպքում՝ տեսանք մայիսի 1-ին: Հետևապես՝ չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ունի այդ ռեսուրսը: Իսկ մյուս կողմից, եթե կառավարությունը ռացիոնալ առաջարկ է ներկայացնում, շատ դժվար է ոչ ասելը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի տրոհման վարկածներին, որոնք առաջ եկան հատկապես այն ժամանակ, երբ երկու պատգամավոր լքեց խմբակցությունը, քաղաքագետն ընդգծեց. «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՀՀԿ-ն պայմանականորեն երկու մասի կտրոհվի: Մի մասը՝ ապաքաղաքական, պատեհապաշտ թևն է, որն այլևս ՀՀԿ-ում մնալու ռեզոն ուղղակի չունի: Մյուս մասը՝ պայմանականորեն ասած, քաղաքական, գաղափարական թևն է, որը պարզապես գնալու ուրիշ տեղ չունի»:
Աննա Բադալյան

 

Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված