Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության


Արաբկիրում 28-ամյա երիտասարդը «սեռական կարիքները հոգալու համար» կանանց ներկայությամբ զբաղվել է ձեռնաշարժությամբ

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը: 28-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրվել 3 դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Տիգրան Ա.-ն Դոնարա Ե.-ի (անունը փոխված է) ներկայությամբ առնանդամը տաբատից հանելով՝ կատարել է ձեռնաշարժություն: Նույն գործողությունը, ըստ մեղադրանքի, Տիգրան Ա.-ն 2017 թվականի նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 30-ի սահմաններում, կատարել է Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Էռնա Մ.-ի ներկայությամբ, ինչպես նաև՝ 2017 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, նույն բանը կատարել է նույն շենքում՝ նույն կնոջ ներկայությամբ: Տիգրան Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, խնդրել է մեղմ վարվել իր նկատմամբ:

Դատարանում Տիգրան Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի ամռանը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Հայաստան է վերադարձել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին: Դրանից հետո՝ մինչև նոյեմբերի վերջերը, պարբերաբար՝ շուրջ 10 անգամ, եղել են դեպքեր, որ փողոցով քայլելիս տեսել է որևէ կնոջ, որն իրեն դուր է եկել: Քանի որ ինքը չի իմացել՝ինչպես կարելի է քաղաքավարի կերպով մոտենալ կնոջը, ուստի իր սեռական կարիքները հոգալու համար հետևել է այդ կնոջը, քայլել է այնքան, մինչև կինը մտնի որևէ շենքի շքամուտք: Այնտեղ ինքը կանգնել է որոշ հեռավորության վրա, նայել է կնոջ դեմքին, իջեցրել է տաբատն ու վարտիքը, կնոջ աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Քանի որ կանանց ընտրել է «պատահականության սկզբունքով», չի հիշում նրանց բնակության ստույգ վայրերը բայց բոլոր դեպքերն էլ Արաբկիրի շենքերում են եղել: Ինքը որևէ աղջկա չի սպառնացել, որևէ բան չի պահանջել: Եղել են դեպքեր, որ աղջիկները բղավել են, իսկ ինքը վախեցել ու փախել է…

Տուժող Դոնարա Ե.-ն հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում ինքը հասել է իրենց շենքին ու նկատել է, որ մի երիտասարդ հետևում է իրեն: Արագացրել է քայլերը, մտել է շքամուտք, մոտեցել է վերելակին, սեղմել է կանչի կոճակը: Անծանոթ երիտասարդն իր կողքով անցել, բարձրացել է աստիճաններով, կանգնել է առաջին և երկրորդ հարկերի միջնամասում: Ինքը հասկացել է, որ մի բան այն չէ: Երիտասարդը շրջվել է դեպի իրեն, դանդաղ մոտեցել է: Ինքը նկատել է, որ նրա տաբատի շղթան արձակված է, սեռական օրգանը հագուստից դուրս է, նա զբաղվել է ձեռնաշարժությամբ: Ինքը բղավել է, ասել է, որ ոստիկանություն է զանգում:

Երիտասարդը դուրս է եկել շքամուտքից ու փախել է: Այդ պահին բացվել են վերելակի դռները, ինքը տուն է գնացել: 2017 թվականի դեկտեմբերի 1-ին համացանցում նկատել է ոստիկանության տեսանյութը, ճանաչել է իրեն հետապնդած երիտասարդին, ինչից հետո դիմել է ոստիկանություն: Տուժող Էռնա Մ.-ն հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում դուրս է եկել տանից, ցանկացել է աստիճաններով իջնել:

Առաջին և երկրորդ հարկի աստիճանահարթակին կանգնած էր մի անծանոթ երիտասարդ՝ 25-30 տարեկան: Նա ուշադիր նայում էր իրեն: Ինքն ուշադրություն չի դարձրել, այդ երիտասարդը արտասովոր ոչինչ չէր անում: Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, տանից դուրս է եկել, որ գնա աշխատանքի: Նորից առաջին և երկրորդ հարկերի միջև եղած աստիճանահարթակին տեսել է նույն երիտասարդին, ով տաբատն իջեցրել էր, իրեն նայելով՝ ձեռնաշարժությամբ է զբաղվել: Ինքն անմիջապես առանց ձայն հանելու բարձրացել է տուն: Մի քանի րոպե անց նորից դուրս է եկել, շքամուտքում արդեն հիշյալ երիտասարդին չի տեսել: Նոյեմբերի 13-ին, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում տանից դուրս է եկել աշխատանքի գնալու, շքամուտքի նույն հատվածում տեսել է նույն երիտասարդին: Նա դարձյալ ուշադիր իրեն էր նայում ու ձեռնաշարժությամբ էր զբաղվում: Ինքը բղավել է, նա վախեցել ու փախել է:

Այդ երիտասարդին հետագայում տեսել է համացանցում տեղադրված տեսանյութում ու դիմել է ոստիկանություն: Դատարանը Տիգրան Ա.-ին մեղավոր է ճանաչել երեք դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտել է 90 հազար դրամ տուգանքի:

Շարունակությունը՝ այստեղ

 

 

Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ամենադիտված