ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)


«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության ոլորտը մշտապես հայտնվում է քննարկումների կենտրոնում, քանի որ դրանում պարբերաբար կատարվող փոփոխություններն օգնելու փոխարեն ավելի հաճախ խանգարում են ոլորտի զարգացմանը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ փորձեցինք առանձնացնել դպրոցական և բուհական համակարգերում վերջին շրջանում աչքի զարնող մի քանի խնդիրներ։ Օրինակ՝ վերջերս հանրային քննարկման ներկայացվեց նախագիծ, որով, ըստ դրա հիմնավորման, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարեն 5-րդ դասարանից կդասավանդվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկան։ Ընդ որում՝ նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչ ծավալով է նոր անունով առարկայի մեջ պահպանվելու զինվորական պատրաստությանը վերաբերող հատվածը։ «Այս պահի դրությամբ հայտնի է միայն վերնագիրը, բովանդակության մասին շատ բան հայտնի չէ։ Ուղղակի կարելի է ենթադրություններ անել, բայց մինչև բովանդակությունը պարզ չլինի, որպես մասնագետ՝ ոչ մի բան չես կարող ասել։ Այո, անվտանգությունը կարևոր է, բայց նոր առարկան գալիս է փոխարինելու նրան, ինչ հիմա ունե՞նք, թե՞ ոչ։ Սա է անհասկանալի, գուցե լրացնելու է, գուցե ամբողջությամբ փոխելու է, որն արդեն մտահոգիչ կարող է լինել։ Այն առարկան՝ ՆԶՊ-ն, որը հիմա ունենք դպրոցներում, շատ օգտակար է հատկապես մեր պատանիների համար, որոնք նախապատրաստվում են ժամկետային ծառայությանը, բանակին։ Նրանք տիրապետում են զենքին, նախնական զինվորական պատրաստությունն իրենց համար շատ լավ հիմք է, որպեսզի հետագայում արագ ինտեգրվեն հայկական բանակում ծառայությանը։ Այս նոր առարկան ենթադրաբար կարող է աղետներին, առողջությանը վերաբերել։ Եթե անգամ այն ինչ-որ չափով ներառի նախնական զինվորական պատրաստության թեմաները, բարդ կլինի առարկային հատկացված դասաժամի ընթացքում հասցնել անդրադառնալ բոլոր կարևոր հարցերին։ Այս գաղափարը տեղավորվում է գործող կառավարության այն կոնցեպցիայի մեջ, որ մեզ մեծ բանակ պետք չէ, փոքր բանակը լրիվ հերիք է, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, մենք չենք կարող կռվել Թուրքիայի բանակի դեմ։ Կարծում եմ՝ այս տրամաբանությունն է դրված կրթության համակարգում՝ մարդկանց ուղեղների մեջ այդ ամենը ներարկելու և նրանց դրան ընտելացնելու համար»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Դպրոցականների շրջանում նաև մեծ իրարանցում է առաջացրել իններորդ դասարանի «Պատմություն» և «Գրականություն» առարկաներից ինտեգրված էսսե գրելու որոշումը։ Հիմնական դժգոհությունը նաև այն է, որ հանձնարարվող թեմաները երբեմն ծանոթ չեն լինում աշակերտներին։ «Շատ ահազանգեր ունեմ ուսուցիչներից։ Նրանք պատրաստ չեն դրան։ Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է երեխաներին սովորեցնել ինտեգրել գրականությունը և պատմությունը։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան արված է դպրոցում առանց նախապատրաստության, մասնագետների վերապատրաստումների, նույնիսկ ուղեցույցների, որ ուսուցիչներն իմանային, թե ինչ պետք է անեն, հետո սովորեցնեին երեխաներին։ Դա, ըստ էության, հիմա դարձել է մեխանիկական ինչ-որ գործընթաց։ Գնահատման չափանիշ չկա, ո՛չ ուսուցիչը գիտի դրա մասին, ո՛չ երեխան, ծնողի մասին էլ չենք խոսում։ Խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, և հիմա չգիտեն՝ այն, ինչ սովորում են գրականության և պատմության դասաժամերին, ինչպե՞ս կարելի է ինտեգրել և մեկ էսսեի ձևով ներկայացնել։ Ոչ ոք դրանից գլուխ չի հանում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Դժգոհությունները շատ են նաև բուհերի ընդունելության քննություններից։ «Այնպես, ինչպես ընդունելության քննություններն անցկացրել ենք խորհրդային ժամանակ, երբ ունեցել ենք պլանային տնտեսություն, այլևս չի կարելի շարունակել։ Պետք է առաջ գնալ և թույլ տալ, որպեսզի բուհերն իրենք ընտրեն իրենց ուսանողներին։ Դպրոցի գործը պետք է լինի ստուգել գիտելիքները և շրջանավարտներին տալ գնահատականներով հավաստագիր, դրանից հետո պետությունը պետք է մի կողմ քաշվի։ Համալսարանները պետք է հայտարարեն իրենց նվազագույն շեմը, և մեր դիմորդները դպրոցներից վերցրած իրենց գնահատականներով պետք է գնան այս կամ այն բուհը։ Թե ինչպես նրանք կընդունվեն, բուհերը պետք է որոշեն։ Պետությունը սահմանում է ինչ-որ տեղեր, քննություններ կազմակերպում, երեխաները տանջվում են, պարապում, ընդունվում, լավ սովորում և ավարտում են, դրանից հետո գնում են նույն պետության մոտ, ասում են՝ քո «տված ձևերով» ամեն ինչ ճիշտ արել եմ, լավ սովորել եմ, գերազանցությամբ ավարտել եմ, հիմա ի՞նչ անեմ, աշխատանք տալո՞ւ ես, պետությունն ասում է՝ չէ, ես իմ ձեռքերը լվանում եմ։ Այս գաղափարախոսությունը պետք է գլխիվայր շուռ տալ և անել այնպես, ինչպես առաջադեմ երկրներն են անում։ Նոր հեծանիվ հնարելու կարիք չկա։ Բուհերը պետք է ընտրեն իրենց ուսանողներին, ապահովեն նրանց աշխատանքի անցնելու գործընթացը՝ գործատուների հետ համագործակցությամբ, տարբեր պրակտիկաներով և այլնով։ Պետությունը որևէ գործ չպետք է ունենա այս հարցում, չպետք է մտնի մատի և մատանու արանքը»,-հավելում է փորձագետը։

Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ 160 մասնագիտության բաժիններ թափուր կլինեն։ Կարիք ունե՞նք մասնագիտությունները վերանայելու, արդիականացնելու, իսկ պետության համար կարևոր մասնագիտությունների դեպքում ուսանողներին ինչ-որ կերպ շահագրգռելու անհրաժեշտություն կա՞։ «Բուհերում թափուր տեղերը առաջանում են նույն խնդրի պատճառով, պետությունը մատից հոտ քաշելով պլանավորում է մասնագիտությունները և տեղեր հատկացնում բուհերին։ Դրա տակ դրված որևէ հետազոտություն չկա։ Նաև դա է պատճառը, որ մեր պրագմատիկ դիմորդները դիմում են այն մասնագիտություններով, որոնցով հետո կկարողանան հեշտությամբ աշխատաշուկա մուտք գործել, բայց նաև դա է պատճառը, որ տարեկան հարյուրից ավելի մասնագիտություններով ունենում ենք զրո դիմորդ։ Պլանավորում ընդհանրապես չի կատարվում, չենք ասում՝ այդ մասնագիտությունները կարևոր չեն, բայց այդ մասնագիտություններն ընտրելու համար դիմորդներին պետք է խրախուսել։ Օրինակ՝ ավելացնել անվճար տեղերը, կրթաթոշակներ սահմանել, բուհերն ուսանողներին անպայման կապեն գործատուների հետ, որպեսզի մարդը հասկանա իր ուղին. ընդունվում է, չորս տարի սովորում, գնում է կոնկրետ տեղում կոնկրետ պաշտոնում աշխատելու իքս աշխատավարձով։ Այս ամենը չկա։ Արդյունքում մի կողմից դժգոհում ենք, որ կան թափուր մասնագիտություններ, և մյուս կողմից էլ դժգոհում ենք, որ կա մեծ մրցույթ մի քանի մասնագիտություններով՝ տնտեսագիտություն, կառավարում, իրավագիտություն, բժշկագիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ»։

Կրթության ոլորտի մասին խոսել և չանդրադառնալ ևս մեկ կարևոր հարցի չէինք կարող։ Տարիներ ի վեր դժգոհություն է արտահայտվել, որ կրթական համակարգը ներգրավվում է քաղաքական գործընթացներում։ Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ականատես եղանք ուսուցիչների և անգամ աշակերտների ներգրավվածությանը քարոզարշավի ընթացքին։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները զրկվում ազատ արտահայտվելու և դասավանդելու իրավունքներից։ Ի՞նչ անել, որ մեր կրթական համակարգը չներգրավվի քաղաքական գործընթացներում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ «Լավ ձևակերպում եք տալիս՝ ով էլ որ լինի իշխանություն։ Հարցի մեջ նաև պատասխանը կա՝ նայած, թե ով է իշխանության։ Այս պահին իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը, և դա միայն բուհերին չի վերաբերում։ Տեսանք, թե քարոզարշավի ժամանակ ինչպես էին, վարչական մեթոդներն օգտագործելով, ուսուցիչներին, դպրոցականներին, կրթության ոլորտի մասնակիցներին ստիպելով տանում քարոզարշավի, քարոզչական հանդիպումների և այլն։ Շատ կարևոր է առաջին քայլը՝ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի, որպեսզի կրթության մեջ ինչ-որ մի բան կարողանանք անել։ Սա գլոբալ քայլն է։ Երկրորդը՝պետք է փոխել մարդկանց, որոնք կրթության ոլորտում որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ արդեն կուսակցական ճնշման տակ են, իրենց հասկանում եմ, մարդիկ ռեկտորներ են, նրանց նշանակել է այս կառավարությունը, գուցե նրանց վրա ուղիղ ուղղորդում չկա, թե ինչ անեն, բայց այդ մարդիկ ծառայամտորեն, թող ներվի ինձ այս բառն ասելը, էլ ավելի են ծառայում գործող քաղաքական իշխանությանը, քան թե իրենց բուհին կամ ուսումնական հաստատությանը։ Դրա համար պետք է կրթության մակարդակն ու որակը բարձրանա։ Կրթություն ասելով՝ միայն գիտելիքը չենք հասկանում, մեզ մոտ կրթության համակարգը գիտելիքից բացի նաև ստրկամտություն է սովորեցնում, եթե կրթության մասնակիցներին ներգրավում ես քաղաքական քարոզարշավի մեջ։ Այդ գիծն անընդհատ շարունակվում է։ Պետք է գոնե մեկ անգամ կանգնել, հետ շրջվել և գործողություն անել»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված