«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Տարոն Մարգարյան. «Մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար»

Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: 

Նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ ամենօրյա համագործակցությունն է եղել նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում աշխատանքներ են տարվել ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով: Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կարապի լճի հարակից տարածքների բարեկարգման շրջանակում: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արա Սադոյանը նշել է, որ, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, հետևողական քայլեր կձեռնարկվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ: 
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է նախորդ տարվա համեմատ հետևողականորեն ընդլայնել կատարվող ծրագրերի ծավալներն ու շրջանակները, ինչը որպես հստակ աշխատակարգ մշտապես առաջադրվում է Ձեր կողմից: Ամենօրյա աշխատանքներ կտարվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու ուղղությամբ: Վարչական շրջանում ներդրումային ծրագրերի մասով այսօր ակտիվ աշխատանքներ են տարվում հյուրանոցային համալիրների կառուցման ուղղությամբ: Այս տարի վերակառուցումից հետո մասնավորի կողմից շահագործման կհանձնվի նաև երկու բարեկարգ ու հարմարավետ զբոսայգի, որն անչափ սպասված ծրագիր էր մեր բնակիչների համար», - նշել է Արա Սադոյանը: 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդիրը:
«Վերջին տարիներին մենք հետևողական աշխատանքներ ենք իրականացնում Երևանի կենտրոնը ավտոտրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով: Ճանապարհաշինական խոշոր ծրագրերին զուգահեռ՝ այսօր արդեն տարբերակներ ենք քննարկում նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման ու Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ որոշ փողոցներում երթևեկության կազմակերպման հարցում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ճիշտ լուծումների արդյունքում մենք զգալիորեն կնվազեցնենք այն անհարմարավետությունը, որն այսօր առկա է մայրաքաղաքի կենտրոնում», - ընդգծել է քաղաքապետը: 
Անդրադառնալով կանաչ տարածքների ընդլայնմանն ու խնամքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել այս հարցը:
«Մենք պետք է տարեցտարի կրկնապատկենք աշխատանքները կանաչ գոտիների ընդլայնման ու պատշաճ խնամքի ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանը մայրաքաղաքի դեմքն է, ու ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ շատ անելիքներ ունեն: Բոլոր գործիքները տրված են, որ անբարեխիղճ տնտեսվարողին կամ վարձակալին ստիպեք պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, հարկավոր է կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում: Այս հարցում անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք: Համոզված եմ, որ մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը: 
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ընդգծելով, որ Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ հենց քաղաքի բնակիչների համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը
Ամենադիտված