Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Գագիկ Ծառուկյանը ընդլայնում է Հայաստան-Եվրոմիություն կապերը

Քաղաքականություն

Սմբատ Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նոյեմբերի 6-ից 8-ը աշխատանքային այցով Բրյուսելում էր ԲՀԿ-ի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ 3-օրյա այցը անցավ գերհագեցած օրակարգով, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ ունեցավ բազմաթիվ քաղաքական և պետական գործիչների, Եվրոխորհրդարանի պատգամավորների, հանձնակատարների, հանձնաժողովների նախագահների հետ։

Գագիկ Ծառուկյանի աշխատանքային այցը, ըստ ավանդույթի, չէր կարող անցնել առանց տեղի հայ համայնքի հետ հանդիպման։ Այցը սկսվեց հենց Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպումով Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում, որը հանդիսանում է բելգիահայերի առաջին հոգևոր կառույցը ։ Գագիկ Ծառուկյանը ողջունեց հայ համայնքին և նշեց, որ Հայաստանում այսօր առաջնահերթ խնդիրներից է այն, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի դրսում ապրող հայերը հայրենադարձվեն։ Գագիկ Ծառուկյանը, հետևելով իր իսկ կողմից ստեղծված ավանդույթին, խաչ նվիրեց Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցուն, որը օծվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի կողմից։ Գագիկ Ծառուկյանը խոստացավ նաև լուծում տալ բելգիահայ համայանքին հուզող մի շարք խնդիրների։

Աշխատանքային այցի մնացած մասը ուներ բացառապես քաղաքական բովանդակություն։ ԲՀԿ պատվիրակությունը Բելգիա էր ժամանել Պահպանողակաների և Ռեֆորմիստների դաշինքի հրավերով, և հետագա օրակարգը ամբողջությամբ կապված էր Եվրոպայի Խորհրդարանի հետ։ Այստեղ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատւվիրակությունը հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի և համագործակցության ընդլայնման հանձնակատար Յոհանես Հանի հետ, որի ժամանակ քննարկվեցին Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործըներության ծրագրի հետ կապված հարցեր։ 

ԲՀԿ պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների նիստին, որտեղ ԲՀԿ պատվիրակությանը ողջունեց Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլը։ Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Գագիկ Ծառուկյանը, ով իր ելույթում շնորհակալություն հայտնեց դաշինքին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց կողքին լինելու և սատարելու համար։ Իր հերթին Յան Զահրադիլը նշեց, որ ԲՀԿ-ին համարում է Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի լիիրավ անդամ։ Նա նաև նշեց, որ ԲՀԿ-ն համարվում է Հայաստանի ամենաուժեղ ընդդիմադիր կուսակցությունը, և հույս հայտնեց, որ այն կդառնա ամենաուժեղ իշխող կուսակցությունը։

Նիստից հեոտ շարունակվեցին երկկողմանի հանդիպումները Եվրոպայի միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, երկկողմանի այցի ժամանակ Յան Զահրադիլը կարևորեց Գագիկ Ծառուկյանի ջանքերը, որոնք ուղղված են Հայաստան – Եվրոմիություն հարաբերությունների խորացմանը։ Հանդիպումներ եղան նաև Եվրանեսթի Խորհրդրանական Վեհաժողովի նախագահ Ռեբեկա Հարմսի, Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբի համանախագահ Ռիչարդ Լեգուտկոյի, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի նախագահ Ֆրանկ Էնգելի, Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմի, Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆրեդերիկ Անդրեի և այլ պաշտոնյաների հետ։ 

Բոլոր հանդիպումների ժամանակ քնարկվեցին Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունները, ԵՄ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության ծրագրի հետ կապված հարցեր, Արցախի խնդրի կարգավորման, Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության և բանակցային գործընթացի հետ կապված հարցեր և այլն։ Հարցերի շրջանակը լայն էր և ընդգրկուն, ինչը վկայում էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լիովին ընդգրկված է եվրոպական քաղաքական ուժերի մեծ ընտանիքում որպես լիիրավ անդամ։ 

ԲՀԿ պատվիրակության՝ Բելգիա կատարած աշխատանքյաին այցն ու դրա հագեցած օրակարագը վկայում է, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական դդիվանագիտության շրջանակներում այսօր ամեն ինչ անում է Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունների խորացման համար։ Դա իրականացվում է ինչպես միջազգային կառույցների, քաղաքական կազմակերպությունների, այնեպս էլ առանձին քաղաքական ուժերի, ԵՄ տարբեր երկրների պետական կառույցների և քաղաքական շրջանակների հետ հարաբերությունների ստեղծմամբ ու ամրապնդմամբ։ 

Բավական է նշել, որ Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նիստին իր ելույթի ժամանակ Գագիկ Ծառուկյանը առաջարկեց, որպեսզի, հնարավորության դեպքում, դաշինքի հաջորդ նիստը կայանա Հայաստանում։ Հասկանաալի է, Գագիկ Ծառուկյանի այս առաջարկը միայն առավել կամրապնդի Հայաստանի և Եբրոմիության միջև կապերը։

Հաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել
Ամենադիտված