Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ապագա մասնագիտությունների ճիշտ կանխատեսումը կարևոր է գործազրկությունից խուսափելու համար. Կարեն Կարապետյան

Քաղաքականություն

Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է: Հուլիսի 14-ին 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ ձեւավորվել է բարի ավանդույթ` նման հարթակներում քննարկելու հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունները եւ գտնելու առաջ շարժվելու ճիշտ բանաձեւը:

«Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համար, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ եւ ձեւակերպել այն, թե ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա եւ մենք այսօր ինչ պետք է անենք նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու եւ, առավել եւս, դրա դրական արդյունքներից եւ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` ներկայացվող զեկույցը բավականին հետաքրքիր նյութ է, եւ այնտեղ Հայաստանի համար առավել կարեւոր էր այն, որ ընդգծվում են թե հնարավորությունները, թե ռիսկերը:

«Ակնհայտ է, որ զարգացման հետեւանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, եւ տեխնոլոգիանեը փոխարինելու են շատերին իրենց աշխատատեղերում: Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտներին, ինչպիսիք են, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլեւ այլ ոլորտների վրա, ինչպիսին է խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ: Կամ, նույնիսկ, ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ եւս տեխնոլոգիաները կփոխարինեն մարդուն»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Կարապետյանը կարևորեց ապագա մասնագիտությունների ճիշտ կանխատեսումը գործազրկության ֆենոմենից խուսափելու համար:

«Մենք ունենալու ենք նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու կարիք: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք արդեն այսօրվանից սկսած պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին` տեխնոլոգիաների զարգացումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, եւ կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը իր հետ բերում է նաեւ ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն` ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա`ստեղծիր բազմազանություն, ընտրիր եւ բազմացրու»,- ասաց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացվելը Հայաստանին հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում:

«Համապատասխան միջավայր ձեւավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը եւ էապես խթանել նոր տաղանդների բացահայտումն ու նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում եւ հարթակներում: Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաեւ հնարավոր օգուտները ձեւավորվող այս նոր իրականության մեջ»,-եզրափակեց Կարապետյանը:

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված