«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Ադրբեջանական լրատվամիջոցներում գերի հայերի մասին հրապարակումները սեւ PR-ի տարր են. Արմեն Կապրիելյան

Քաղաքականություն

Ադրբեջանական մամուլում հայ ներկալված գերիին նվիրված հոդվածը կարող էր նրա ճակատագրի նկատմամբ դրա հեղինակի «մտահոգության» հետ կապված ուրախալի զգացմունքներ առաջացնել, եթե մարդասիրական տարրի վերաբերյալ լուրջ կասկածները չլինեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով գերի ընկած Զավեն Կարապետյանի վերաբերյալ ադրբեջանական մամուլում հրապարակումները:

«Ծանոթանալով հոդվածի բովանդակությանը՝ նկատեմ, որ չնայած դրա հեղինակը կամ հեղինակները փորձում են իբր թե զերծ մնալ քաղաքական ենթատեքստից, ինչի մասին իրենք են առանց վարանելու բարձրաձայնում՝ Հայաստանին Կարապետյանի պիտանի չլինելու վերաբերյալ հայտարարություններում, ամեն դեպքում հոդվածից սեւ փիարի հոտ է գալիս:

Ադրբեջանական մամուլում հայ ներկալված գերիին նվիրված հոդվածը կարող էր նրա ճակատագրի նկատմամբ դրա հեղինակի «մտահոգության» հետ կապված ուրախալի զգացմունքներ առաջացնել, եթե մարդասիրական տարրի վերաբերյալ լուրջ կասկածները չլինեին:

Ինձ՝ որպես իրազեկ մարդու, չի զարմացնում Զավեն Կարապետյանի վերաբերյալ նման հոդվածի հրապարակումը: Փոխարենն ինձ պարզապես ոչ միան զարմացնում է, այլ զուտ մարդկայնորեն զայրացնում է ադրբեջանական մամուլում ճշմարտությամբ ու մարդասիրությամբ լեցուն հոդվածների լիակատար բացակայությունը, երբ պարզվեց, որ այդ երկրի իշխանությունները ուղիղ մեկ ու կես տարի՝ 2009 թվականի մայիսից մինչեւ 2010 թվականի սեպտեմբեր թաքցրել են, որ պահում են խաղաղ բնակիչ Արթուր Բադալյանին: Վերջինն այդ ընթացքում հոգեկան խանգարում է ստացել եւ ֆիզիկապես կտտանքների ենթարկվել: 2014 թվականի իրադարձությունները, երբ խաղաղ բնակիչ, 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանը ավելի քան մեկ ամիս գերի մնաց Ադրբեջանում եւ մեր ջանքերի շնորհիվ հայրենիք վերադառնալուց կարճ ժամանակ անց մահացավ հենց գերության ընթացքում անմարդկային վերաբերմունքի հետեւանքով: Եվ նույն՝ 2014 թվականին, երբ խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանը գազանաբար սպանվեց գերի ընկնելու հենց հաջորդ օրը:

Կարող եմ այսպիսի բազմաթիվ դեպքեր նշել` կոնկրետ ամսաթվերով, անուններով եւ իրադարձությունների մանրամասն վերլուծությամբ: Ձեզ այս ամենի թվարկումից հետո տարօրինակ չի՞ թվում, որ այդ պարբերականը հանկարծ հետաքրքրվեց Զավեն Կարապետյանի ճակատագրով` այդքան պերճախոս նկարագրելով հայկական իրողությունների  «սարսափները» եւ ադրբեջանական գերության «հմայքները»: Սակայն պարոնայք ադրբեջանցի փիար անողները մեկ մանրուք հաշվի չեն առել` չէ՞ որ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում այն լրատվամիջոցների հետ, որոնք Ադրբեջանում ճշմարտությունն են գրում: Իմ կողմից հիշատակված Կարեն Պետրոսյանի դեպքում Ադրբեջանում բոլոր մակարդակներով հիստերիա էին բարձրացրել իբր հայ դիվերսանտի բռնելու մասին` ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, որպեսզի գոնե ինչ-որ ձեւով արդարացնեն իրենց ռազմիկների վայրագությունները, որոնք լինչի էին ենթարկել մահացու վախեցած հայ խաղաղ հովիվին: Բայց չէ՞ որ կադրեր կան, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ներկայացուչության աշխատակիցը նկարահանել է ադրբեջանական կողմ Կարենի անցնելուց անմիջապես հետո, որոնք դիտելով գիտակից եւ ոչ մի մարդ չի համաձայնվի հարեւան երկրի իշխանությունների պաշտոնական վարկածի հետ: Այս կադրերը միանգամայն հասկանալի պատճառներով եթերում են մնացել ընդամենը մի քանի ժամ, իսկ «Ազատության» ադրբեջանական գրասենյակի հետագա ճակատագրին, կարծում եմ, ծանոթ եք: Ի դեպ, որքանով կարող եմ դատել ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների,  նախապես ադրբեջանցիները փորձել են Զավեն Կարապետյանին էլ հանրությանը ներկայացնել որպես հայ դիվերսանտ, սակայն նկատի ունենալով նրա հոգեկան վիճակը` հավանաբար այս մտքից հրաժարվել են, եւ հիմա փորձում են նրան որպես «ոչ պիտանի խղճուկ» ներկայացնել, որին կարող են կերակրել միայն ադրբեջանական «մարդասեր» իշխանությունները: Տեղին է հիշել ռուս մեծագույն բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի անմահ բառերը` այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

Սակայն էությունից չշեղվելու համար ես հոդվածի հեղինակին կամ հեղինակներին, ինչպես նաեւ նրանց գաղափարական ոգեշնչողներին խորհուրդ կտայի իրենց քիթը չմտցնել այն գործերի մեջ, որոնցից նվազագույն պատկերացում չունեն: Ամբողջ գործընթացը` սկզբից միչեւ վերջ կարգավորվում է Ժնեւյան իրավունքով, իսկ հակամարտության կողմերի բանակցությունները եւ մտադրությունները ներկալված քաղաքացիների հայրենադարձության վերաբերյալ մինչ օրս չեն նախատեսում տվյալ գործընթացքում մամուլի ներկայացուցիչների ներգրավվածություն: Անձամբ ինձ համար հասկանալի է որոշ գրչակների մղումը օբյեկտիվ պատճառներով առաջացած տեղեկատվական վակուումը լրացնել ստի հերթական չափաքանակով, սակայն համաձայնվեք, որ լրագրողի կոչումը դա չէ»,- հայտարարել է Արմեն Կապրիելյանը:

Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին
Ամենադիտված