«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Տնտեսական իմաստով ժամային գոտու փոփոխության էֆեկտներն ակնհայտ են, լավ կլիներ, որ նախկին ձևին անցնեինք. Ատոմ Մարգարյան

Ուշադրության կենտրոնում

Տնտեսական իմաստով ժամային գոտու փոփոխության էֆեկտներն ակնհայտ են, լավ կլիներ, որ նախկին ձևին անցնեինք. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը:

«Իհարկե, լավ կլիներ, որպեսզի իրականացվեր նախկին ձևով՝ ձմեռային ժամանակ-ամառային ժամանակ սխեմայով: Զարգացած երկրներում դա կիրառվող պրակտիկա է: Այդ պայմաններում տնտեսումներն ակնհայտ են: Բնական լույսը օգտագործելը նշանակում է տնտեսել, սա պարզ կանոն է»,- նշեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ ժամի սեզոնային  հաշվարկի կիրառումը  որոշակի տնտեսական էֆեկտներ է հարուցում, որոնք տարբեր հետազոտական կենտրոնների կողմից գնահատված են: Էլեկտրաէներգիայի տնտեսումները սեզոնային ժամանակի անցման դեպքում տարբեր գնահատումներով կազմում են 0.5-1 տոկոս: Բացի այդ, առաջանում են նաև այլ անուղղակի էֆեկտներ, որոնք կապված են շրջակա միջավայրի վրա ճնշման թուլացման և բնական ռեսուրսների խնայողության, ավտովթարների թվի կրճատման, հանցագործությունների քանակի նվազման հետ և այլն:

Դրական էֆեկտների հետ մեկտեղ կան նաև բացասական ազդեցությունների գնահատումներ: Մասնավորապես սեզոնային ժամանակի գործադրումը, ըստ այդօրինակ ուսումնասիրությունների, հանգեցնում է աշխատանքի արտադրողականության անկման, որի հետևանքով երկրի ՀՆԱ-ն կարող է նվազել մինչ 10 տոկոսով:  

Հիշեցնենք, որ 2012 թ. «Ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, որից հետո ամբողջ տարին Հայաստանը մնում է բնական ժամային գոտում: Մինչ այդ, տարիներ շարունակ գարնանային ու աշնանային գիշերահավասարից հետո ՀՀ-ում փոխում էին ժամային գոտին՝ առաջ կամ հետ տանելով ժամացույցի սլաքը: Նախկին օրենքի գործածության ժամանակ կար էլեկտրաէներգիայի խնայողության անհրաժեշտություն, սակայն հիմա, ըստ ԱԺ-ի՝ այդպիսի տնտեսական խնդիր չկա:

Ըստ տնտեսագետի՝ ժամային գոտու փոփոխության միջոցով էներգախնայողության խնդիրը միշտ էլ կա, այլ հարց է՝ պետությունն ինչպիսի դիրքորոշում ունի այստեղ:

«Մենք այդքան մեծ շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ: Այնտեղ, որտեղ հնարավոր է տնտեսում, պետք է տնտեսել»,- ասաց նա:

Մարգարյանի խոսքով՝ ժամային գոտիների տեղաշարժերը մարդկանց մի մասի մոտ խնդիրներ առաջացնում են: Նրանք դժվարությամբ են հարմարվում ժամանակի փոփոխությանը, բայց, համենայն դեպս, ավելի նախընտրելի են ժամային փոփոխությունները: Սակայն այստեղ էլ այլընտրանք կա. կարելի է ոչ թե ժամերը տեղաշարժել, այլ աշխատանքի սկզբի ժամանակը:

«Հատկապես ձմեռային ժամանակահատվածում, երբ արդեն մութ է, աշխատանքը պետք է դադարեցնել, բայց մարդիկ շարունակում են աշխատել, մինչդեռ կարող էին ավելի վաղ սկսել աշխատանքը: Մարդիկ պետք է արթնանան արևի լույսի հետ, լույսի հետ էլ քնեն: Սա բնական է, և մարդու կենսառիթմերն են համընկնում բնության կենսառիթմերին, և լույսն է լիարժեք օգտագործվում»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝ հատկապես զարգացած երկրների՝ Արևմուտքի հասարակությունները վաղ արթնանալու կանոնով են առաջնորդվում, որը ճիշտ մոտեցում է:

 
Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբից
Ամենադիտված