Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ


«Քաղաքը` քաղաքացու համար, քաղաքացին՝ քաղաքի»

Քաղաքականություն

Irates.am-ը գրում է . 

Զրուցակիցս «Իրատեսի» իմ գործընկեր, անկուսակցական ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆՆ է (առաջադրվել է Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակով), որի հետ փորձեցի տեսնել և հասկանալ մայրաքաղաքի ներկա ու նաև վաղվա օրը: Հավելեմ նաև, որ նա Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի խորհրդականն է:

 

«ԱՅՈ՛, ԱՆՑԱՎ ԳԼՈՒԽՍ ԴՆՈՒՄ ԵՄ ՑԱՎԻ ՏԱԿ»


-Համլետ, ավագանին այսօր բավականին ծանր բեռ է իր ուսերին առնում: Ինչո՞ւ: Մայրաքաղաքում անհամար են խնդիրները, որոնց կուտակումից կարծես արդեն սպառվում է մայրաքաղաքի բնակչի համբերությունը: Ի՞նչը քեզ մղեց անցավ գլուխդ ցավի տակ դնելու:
-Անկեղծ հարցը ենթադրում-պարտադրում է ավելի անկեղծ պատասխան՝ անցավ գլուխս դնում եմ ցավի տակ, որ չցավի ո՛չ քաղաքի, ո՛չ էլ նրա բնակչի գլուխը: Այլ կերպ ասած, փորձում եմ դառնալ մայրաքաղաքի զարգացման մի մասնիկը, համեստ մասնիկը: Եթե հնարավորություն կա մասնակցելու մայրաքաղաքի է՛լ ավելի ժամանակակից և իր ավանդական նկարագիրը պահպանող զարգացման գործընթացին, ապա ինչու հեռու մնալ, ինչու տեր չկանգնել, չդառնալ Երևանի զարգացման աջակիցը:
-Ասածդ, հավատա, բարի ցանկության տիրույթում կհաստատվի, եթե չհիմնավորես փաստերով:
-Համամիտ եմ: Դրա համար արի թերթենք գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Հանուն Երևանի» նախընտրական քարոզչաթերթիկը, որը բազմածավալ է և բավականին գործընկերային հարաբերություններ ստեղծելու փորձ է: Գործընկերային հարաբերություններ՝ մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի հետ: Տարոն Մարգարյանը քարոզչաթերթիկի վերջում, 2017-2022 թվականների ծրագրի 5-րդ կետում նշում է շատ կարևոր մի բան. «Ներդնել «Ակտիվ քաղաքացի» համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան՝
. մասնակցելու Երևան քաղաքի համար առանցքային որոշումների կայացմանը առցանց տարբերակով,
. մասնակցելու Երևանի առաջնահերթությունների սահմանմանը,
. հաշվետվություններ ստանալու կատարված աշխատանքների և դրանց ընթացքի մասին,
. առաջարկություններով հանդես գալու և մասնակցելու դրանց իրականացմանը»: 
Ավագանին պետք է դառնա քաղաքապետ-քաղաքային իշխանություն-քաղաքացի մշտական և գործուն կապի երաշխավորը...
-Բարի, ես՝ որպես մայրաքաղաքի հոգսերով ապրող և դրանք «Իրատեսի» էջերում լուսաբանող մեկը, քարոզչաթերթիկի սկզբում կարդացի հատկանշված այս տողը. «Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը»: Երևանի բնակիչը, ըստ քեզ, գո՞հ է իր կյանքի որակից:
-Ճակատային այդ հարցին կպատասխանեմ նախ որպես մայրաքաղաքի բնակիչ: Արդյոք ես գո՞հ եմ, որ ապրում եմ քաղաքում և ամեն օր վայելում եմ նրա չարն ու բարին: Ասեմ անկեղծ՝ և՛ գոհ եմ, և՛ դժգոհ:
-Սկսենք դժգոհությունից:
-Դժգոհ եմ բարձրահարկերի գերխիտ առատությունից: Փոքր կենտրոնում շենքեր կան, որտեղ մարդիկ կարող են ձեռքը երկարացնել և դիմացի շենքում ապրող ծանոթ հարևանից ինչ-որ բան վերցնել: Սա, համոզված եմ, մնալու է անցյալում: Դժգոհ եմ, որ հաճախ ոչ թե սրճարանն է զբոսայգու տարածքում, այլ զբոսայգին՝ սրճարանի: Դժգոհ եմ, երբ գիշերային ակումբները դառնում են պատուհաս շրջակա բնակչության համար: Եվ այսպես շարունակ: Սակայն չէ՞ որ այս ամենը և շատ այլ հարցեր ներկա քաղաքային իշխանությունը հիմնականում ժառանգել է նախորդ տարիներից: Նման դժգոհություններ քաղաքային իշխանություններից և քաղաքապետից շատ քաղաքացիներ կարտահայտեն: Հարց՝ մենք սիրո՞ւմ ենք մեր քաղաքը:
-Ըստ իս, Երևանի բնակիչների ճնշող մասը սիրում է քաղաքը... սպառողական սիրով:
-Ինչպես միշտ, սիրելի գործընկեր, դու ճի՛շտ ես: Վաղ առավոտյան հաճախ եմ շրջում Երևանում: Ժամը 7-ին, երբ քաղաքը դեռ քնած է, այն մաքուր է, աչք է շոյում: Ընդմիջման ժամին քայլում եմ նույն փողոցով, գրեթե ամենուր աղբ է, թղթի կտորներ, ուտելիքի մնացորդներ և ծխախոտի քնթուկներ: Նկատել եմ, կանգառներում տրանսպորտի սպասող մարդկանց ծխող հատվածը հանգիստ ծխում է իր ծխախոտը, սպասելով փոխադրամիջոցին: Կանգառներում աղբամաններ կան: Բայց արի ու տես, որ տասից յոթը ծխախոտը նետում է մայթին, ծառի բնին, երբ շատ ավելի հեշտ է այն նետել ուղիղ աղբամանի մեջ: Եթե հիշում եք, տարիներ առաջ Երևանի «Հրազդան» և «Հաղթանակ» կամուրջները զարդարվեցին ծաղիկներով, որոնք աճում էին թաղարների մեջ, թաղարներն էլ ամրացված էին կամուրջների բազրիքների վրա: Երկու շաբաթ հետո թաղարներն անհետացան: Դա անարգանք էր մեր քաղաքի համար: Եվ ցավալի էր հատկապես այն, որ թաղարների անհետացումը մի մարդու ձեռքի գործ չէր:
-Այժմ խոսենք քո գոհությունից:
-Երևանը ավելի մատչելի է դարձել սպասարկման իմաստով: Խորհրդային տարիներին մարդիկ հաճախ մի քանի հարյուր մետր ճանապարհ պետք է անցնեին խանութ կամ շուկա հասնելու համար: Հաճելի են մայրաքաղաքի նոր մայրուղիները, որոնք էապես հեշտացրել են կապը քաղաքի տարբեր հատվածների միջև, վերգետնյա անցումները, գիշերային լուսավորությունը և բազմաթիվ զբոսայգիների առկայությունը:

 

«ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՏԵՍՆԵՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ»


-Այնուամենայնիվ, մայրաքաղաքի ավագանին երևանաբնակների համար ավելի հաճախ ընկալվում է որպես քաղաքային իշխանության կցորդ, ձևական մարմին:
-Դա ավագանու թերացումն է: Շատ էական խնդիրներ են լուծվում հենց ավագանու առաջարկությունների ու պնդումների հիման վրա, որոնցից անտեղյակ է հանրությունը: Ասել է՝ հավուր պատշաճի չի լուսաբանվում կատարված աշխատանքը: Ավագանուն անդամակցելու դեպքում անպատճառ պետք է շտկեմ այդ բացը, Երևանի բնակիչները պետք է տեսնեն ավագանու արածն ու չարածը: Տեսնեն և գնահատեն:
-Իսկ տրանսպորտի աշխատանքից գո՞հ ես:
-Ես երթևեկում եմ քաղաքային տրանսպորտով ու ծանոթ եմ նրա բոլոր նրբություններին: Այս դեպքում էլ ասեմ, որ և՛ գոհ եմ, և՛ դժգոհ եմ: Գոհ եմ, քանի որ ավտոբուսների քանակը գերազանցում է միկրոավտոբուսներինը: Դժգոհ եմ, որ շատ երթուղիներում հնամաշ, շարքից դուրս եկած շարժակազմեր են երթևեկում: Սակայն տրանսպորտի խնդիրը վերջնականապես լուծվելու է գալիք 5 տարիներին: Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում շատ հստակ նշված է տրանսպորտի կարգավորման հարցը. «Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրանսպորտի ոլորտն ամբողջապես փոփոխության կենթարկվի՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»: Պետք է ներդրվի միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ, պետք է արդիականացվեն շարժակազմերը, ձեռք բերվեն միջին և մեծ տարողությամբ նոր ավտոբուսներ և այլն:
-Ո՞րն է ավագանու հիմնական ֆունկցիան:
-Ավագանու անդամը պետք է քայլի Երևանով, հենց տեղում ծանոթանա մայրաքաղաքի խնդիրներին, այսինքն՝ զգա քաղաքի և քաղաքացու հոգսը: Զգա և այն բարձրաձայնի հերթական նիստում: Ես շատ կարևոր մի բան գիտեմ՝ Երևանը կծաղկի և կբարգավաճի որպես ժամանակակից մայրաքաղաք միայն այն ժամանակ, երբ քաղաքի և նրա բնակիչների հոգսերը և ուրախությունները նույնը կլինեն:
-Հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են, թե մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատուները պետք է օգտվեն քաղաքային տրանսպորտից: Համամի՞տ ես:
-Անկասկած, պետք է օգտվեն: Սակայն բնավ պարտադիր չէ, որ նրանք ամեն օր առավոտյան աշխատանքի ներկայանան քաղաքային տրանսպորտով: Պարզապես նրանք պետք է պարբերաբար, օրվա հատկապես «պիկ» ժամերին լինեն քաղաքային տրանսպորտում, ինչպես ասվում է՝ սեփական մաշկի վրա զգան և՛ դրական, և՛ բացասական երևույթները: Զգան և լուծումներ գտնեն:
-Երիցս չարչրկված է համատիրությունների խնդիրը: Մի պահ թվում է, որ դրանք ստեղծվում են բնակիչների աչքին թոզ փչելու համար, քանզի բավարարվում են իրենց փոքրիկ իշխանությունը պահպանելով: Համատիրություններն իրենց հերթին դժգոհ են համատիրության անդամ բնակիչներից, մասնավորապես, որ բնակիչները մշտապես թերանում են վարձը վճարելիս: Գուցե խորհրդային ԲՇԳ-ները վերականգնելու ժամանա՞կն է:
-ԲՇԳ-ների, այսինքն՝ բնակշահագործման գրասենյակների գործունեությունը ներկա քաղաքատնտեսական պայմաններին հարիր չէ: Հիշենք, թե տասնամյակներ շարունակ դրանք ինչ պատուհաս են դարձել ՌԴ քաղաքների, մասնավորապես Մոսկվայի գլխին: Այնպես որ, պետք է կայացնել համատիրության ինստիտուտը, իսկ որ այն կայացած չէ, պարզ է և՛ բնակչության, և՛ համատիրությունների համար: Ավագանին այս պարագայում լուրջ անելիքներ ունի: Նախ անհրաժեշտ է մեր հասարակության մեջ ձևավորել պատասխանատու սեփականատիրոջ գիտակցությունը, չէ՞ որ համատիրության անդամությունը նշանակում է լինել սեփական բնակտարածքի և ընդհանուր օգտագործման տարածքների՝ տանիքի, շքամուտքի, բակի և այլնի պահպանման և նպատակային օգտագործման շահագրգիռ կողմ: Սա բացակայում է: Միաժամանակ համատիրության նախագահն ու նրան կից սակավաթիվ անձնակազմը երբեմն տարվում են իշխանական հովերով, նրանց թվում է, թե իրենք պետք է վարձավճարները գանձեն, տեղեկանքներ բաշխեն և վերջ: Այս ոլորտում էական փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ավագանու առաջին նիստերից մեկում կբարձրացվի համատիրությունների գործունեության կանոնակարգման խնդիրը: Ի դեպ, մի զարմանալի բան եմ նկատել. համատիրություններին դժվարությամբ են համապատասխան հաստատված վարձավճարները տալիս հատկապես նյութապես ապահովված ընտանիքները: Ըստ իս, այստեղ նաև հոգեբանական խնդիրներ պետք է լուծվեն: Համատիրությունն իր անդամների համար պետք է լիովին հասկանալի և հասանելի մարմին դառնա: Ինչ խոսք, Երևանի քաղաքապետարանի մշտական հոգածության մեջ պետք է լինի համատիրության խնդիրը, բայց ավագանու վերահսկողությամբ:
-Նշենք, որ մայրաքաղաքի ավագանու առանձին անդամներ քաղաքային իշխանությունների և, մասնավորապես քաղաքապետի այն գործողությունները, որոնք հասարակության կողմից ինչ-ինչ պատճառներով չեն ընդունվում, դարձնում են քաղաքի կառավարման բարձր չափանիշ, այլ կերպ ասած՝ ուղղակի քծնում են քաղաքային իշխանությանն ու քաղաքագլխին՝ նրանց, ինչ խոսք, արջի ծառայություն մատուցելով, այն էլ ինչպիսի՜ ծառայություն:
-Ավագանու յուրաքանչյուր անդամ հասարակության ներկայացուցիչն է Արգիշտի 1-ում: Նա պետք է առավել զգոն և շրջահայաց խոսի և գործի ցանկացած պարագայում: Որքան ճանաչում եմ Տարոն Մարգարյանին և նրա թիմի մյուս անդամներին, նրանք ուղիղ և ճշմարիտ խոսքը գնահատող անձնավորություններ են և արջի ծառայության կարիք առհասարակ չունեն:
-Օրինակ դու, եթե ընտրվեցիր, «բաց և թափանցի՞կ» ես լինելու մայրաքաղաքի բնակչության համար:
-Ամեն օր և ամենուր:
-Քո կարգախոսը, որը կուղեկցի քեզ ավագանու գործունեության ընթացքում:
-«Քաղաքը` քաղաքացու համար, քաղաքացին՝ քաղաքի»:


Հարցազրույցը՝ 
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման Հալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան10 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Ձեր լյարդը հիվանդ է և օգնության կարիք ունիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԵրբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդներըԹուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրած անձըՄահացել է փիլիսոփա, սոցիոլոգ Յուրգեն ՀաբերմասըՊարսից ծոցում այս պահին մնացել է 22 հնդկական նավԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՄասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻնչու ՀՀ քաղաքացին արժանապատիվ չի կարողանում օգտվել առողջապահության համակարգից. Թագուհի ԹովմասյանՋրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինըՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված