«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Չեմ կարծում, որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ որեւէ նախագահ կկիրառի «ցեղասպանություն» եզրը. ամերիկացի վերլուծաբան

Քաղաքականություն

Չեմ կարծում , որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ-ի որեւէ նախագահ կկիրառի «ցեղասպանություն» եզրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական, ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, Ցեղասպանություն, որը Թուրքիան շարունակում է հերքել։

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, «Մենք չենք դատապարտում ժամանակակից Թուրքիային 102 տարի առաջ տեղի ունեցածի համար։ Սակայն կա բարոյական պատասխանատվություն, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ համարվող Թուրքիայի առաջնորդները պատշաճ կերպով անդրադառնան խնդրին»։

Իսկ այն փաստը, ասում է նա, որ աշխարհում կան հայեր ու կա փոքր մի երկիր Հայաստանի Հանրապետություն անունով, ապացուցում են, որ ցեղասպանությունն իրականացնողները ձախողվել են իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։

Երկու տարի առաջ, երբ Ռեջեփ Էրդողանը դեռեւս Թուրքիայի վարչապետն էր, հայտարարում էր, որ «եթե ուզում ենք քննարկել Հայկական հարցը, պիտի քննարկենք պատմաբանների տեսանկյունով։ Մենք բացում ենք մեր պահոցները, եւ հայերը պիտի բացեն իրենցը»։

Չնայած այն հանգամանքին, որ Ցեղասպանությունը մեծապես ճանաչել է ՄԱԿ-ը, եւ որ այն ճանաչել է նաեւ Հռոմի Պապը, ԱՄՆ-ի վերջին տարիների վարչակազմերը խուսափում են այդ եզրը կիրառելուց։

Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դե Վաալի խոսքով, թուրք պատմաբաններն արդեն գրում են այդ մասին։ Թուրքիայում հրատարակվում են գրքեր։

«Թուրքիայում այս տարի հրատարակվեց նաեւ իմ գիրքը։ Մի բան, որը անհավանական կթվար մի քանի տարի առաջ։ Այնպես որ հասարակությունը Թուրքիայում ցույց է տալիս փոխվելու նշաններ», ասում է նա։

Հայ-թուրքական բիզնես խորհրդի համահիմնադիր ու համանախագահ Քաան Սոյակը գտնում է, որ շատ կարեւոր է ներողություն խնդրելու, հասկանալու ու միմյանց հետ խոսելու հանգամանքը։

«Այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի մեծաթիվ թուրքեր են տեղեկանում պատմության մասին։ Առաջընթաց կա։ Սակայն հարցին, թե այս գործընթացը բավարար է, թե ոչ, պիտի տանք բացասական պատասխան»։

Նա գտնում է, որ եթե չլինեն շահեր ու խանգարող կողմեր, հայերն ու թուրքերն ավելի հեշտությամբ կլուծեն ամեն մի հարց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Թուրքիայում Ցեղասպանությունը հերքելու պատճառներից գլխավորն այն է, որ դպրոցներում չի դասավանդվում այդ տարիներին իրականացված բռնությունների մասին, ասում է ԱՄՆ-ի պետական, ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսը։

«Սակայն, ասում է նա, իրականությունն իմանալու համար ինտերնետի ընձեռած անսահման հնարավորությունները թուրքերի կողմից անտեսվելու փաստը ներելի չի կարող լինել։ Մյուս կողմից խանգարում է այն հանգամանքը, որ թուրքերի մի հոծ զանգված պատրաստ չէ ընդունել, որ իրենք ներկայացնում են ցեղասպանություն գործած մի պետություն։ Իսկ շատ թուրքեր, ովքեր կարդացել են պատմությունը, ասում են, որ այդ փաստն անհերքելի է»։

Սակայն ինչպես կարելի է մտածել հայ-թուրքական երկխոսության մասին, երբ ներկայումս էլ արեւելյան Թուրքիայում ավերվում կամ մզկիթների են վերածվում հայկական եկեղեցիները։ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան, Քաան Սոյակը հիշեցնում է, որ իրենց նախաձեռնությամբ էր նաեւ, որ վերականգնվեցին եկեղեցիներ, այդ թվում՝ Ախթամարի եկեղեցին։ Սակայն իրականացվող աշխատանքները նա բավարար չի համարում. «Շատ կարեւոր է, որ գործին լծվեն արեւելյան Թուրքիայում մյուս ժողովուրդները նույնպես, որպեսզի պահպանվեն եկեղեցիները Էրզրումում, Արաբկիրում, Մալաթիայում ու մյուս հատվածներում»։

Վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսի խոսքով, միայն հայերի ջանքերով դրան հասնելը դժվար է. «Շատ կարեւոր է, որ եկեղեցիները պաշտպանելու գործին լծվեն Հայաստանի կառավարությունը, հասարակական կազմակերպություններն ու Առաքելական եկեղեցին, որպեսզի ԱՄՆ-ի համապատասխան կազմակերպությունների ու մյուս եկեղեցիների, նաեւ մահմեդական համայնքի մասնակցությամբ ապահովեն ավելի մեծաթիվ կոնգրեսականների միջամտություն»։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին նախագահական ամենամյա ուղերձին, վերլուծաբաններն ասում են, թե Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կշարունակի հայտարարությամբ հանդես գալու ավանդույթը։

«Սակայն չեմ կարծում, ասում է Ջոն Սիթիլիդեսը, որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ-ի որեւէ նախագահ կկիրառի «ցեղասպանություն» եզրը։

Դա ունի մի շարք բացատրություններ, հիշեցնում են նրանք, բայց ողջունում այն փաստը, որ «Խոստումը» գեղարվեստական ֆիլմը ապրիլի 21-ից բարձրացավ մեծ էկրաններ Միացյալ Նահանգներում։

Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված