«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Չարագույժ հայտարարություն. Գալուստ Սահակյանի վրեժը Սերժ Սարգսյանից

Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր եւ չի էլ հրաժարվում վերստին ԱԺ նախագահ առաջադրվելու հնարավորությունից: Թե որն է վերջը, մինչեւ որտեղ էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի կարծիքով, Սահակյանը չի մանրամասնել: Բայց նրա հայտարարությունը բավական չարագույժ է հնչում, որովհետեւ «մինչեւ վերջ լինում» են ամբողջատիրական համակարգերի առաջնորդները՝ եթե նրանք չեն տապալվում ներքին հեղաշրջման կամ հեղափոխության արդյունքում:

Այդ առաջնորդները «լինում էին մինչեւ վերջ» կամ «լինում են մինչեւ վերջ», անգամ այն դեպքում, երբ ֆիզիկապես արդեն ունակ չեն լիարժեք կենսագործունեության, եւ «մնալով» վերածվում են պարզապես ծաղրի առարկայի: Այդ առումով, Գալուստ Սահակյանի հայտարարությունն առերեւույթ լինելով Սերժ Սարգսյանի հանդեպ բարձր գնահատականի, նվիրվածության, հավատարմության մաղթանքի դրսեւորում, իրականում լիովին հակառակն է եւ թողնում է նույնիսկ «անեծքի» ու վրիժառության տպավորություն: Մի՞թե Սերժ Սարգսյանը կուզի «լինել մինչեւ վերջ»: Դատելով քաղաքականության մեջ նրա գործունեությունից բխող ընդհանուր ռացիոնալության տպավորությունից, Սարգսյանը պետք է որ ոչ միայն չցանկանա, այլ նույնիսկ խուսափի «մինչեւ վերջ լինելուց»: Բայց, գուցե բանն էլ հենց այդ է, որ Սարգսյանն այդքան էլ չի ցանկանում «լինել մինչեւ վերջ», բայց դա անհանգստացնում է նրանց, ովքեր եղել են նրա այսպես ասած համակարգային տնտեսա-քաղաքական հենարանը: Ի՞նչ է լինելու նրանց հետ, եթե Սերժ Սարգսյանը «չլինի» մինչեւ վերջ: Այդ հարցն անկասկած մտատանջում է նրանց: Սերժ Սարգսյանն իհարկե որեւէ պահից քաղաքականության մեջ այլեւս չլինելուց առաջ կփորձի կազմավորել այնպիսի իշխանություն, որը կլինի իր հետիշխանական հուսալի երաշխիքը՝ լինի դա 2018-ից հետո, թե որեւէ այլ ժամանակահատվածից:

Բայց դա Սերժ Սարգսյանի հետիշխանական երաշխիքը կլինի, ոչ թե այն տնտեսա-քաղաքական հավաքականի, որի վրա նա կառուցել է իր քաղաքական գործունեությունն ու իշխանությունը: Ավելին, Սերժ Սարգսյանն իր հետիշխանական երաշխիքային իշխանությունը կառուցելու ընթացքում իսկ կարող է կանգնել այդ հենարանից թեկուզ մասնակի հրաժարվելու խնդրի առաջ: Հենարանը լավ է հասկանում այդ վտանգը եւ այդ իսկ պատճառով «պահանջում» է, որ Սարգսյանը «լինի մինչեւ վերջ»: Գալուստ Սահակյանն այդ տեսանկյունից ներկայացնում է հենց այդ համակարգային ընդհանուր առմամբ խուլ պահանջը: Մյուս կողմից, դրան զուգահեռ, Սահակյանն իհարկե Սերժ Սարգսյանի հետ ունի իր «հին հաշիվները», ընդ որում բավական հին եւ համեմատաբար հին:

Դեռեւս ՀՀԿ անդամ դառնալու առաջին քայլերից մեկով Սերժ Սարգսյանն այդ կուսակցության մեջ իր իշխանությունը հաստատեց հենց Գալուստ Սահակյանի հանդեպ բավական կոշտ քայլով, կամ նրա որդու՝ տարբերությունը մեծ չէ: 2006 թվականին ՀՀԿ Խորհրդի նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում գործնականում իր առաջին քայլը սկսեց՝ Արման Սահակյանին արգելելով դառնալ Աջափնյակի թաղապետ: Ընդ որում, մամուլը գրում էր, որ այդ ժամանակ ՀՀԿ նախագահ, Գալուստ Սահակյանի վաղեմի զինակից Անդրանիկ Մարգարյանը տվել էր իր համաձայնությունը եւ Արման Սահակյանը ընտրովի թաղապետ լինելու համար հրաժարական էր տվել Երեւանի փոխքաղաքապետի նշանակովի պաշտոնից: Բայց Սերժ Սարգսյանը արգելեց նրան առաջադրվել, հայտարարելով, որ «կուսակցությունը ոհմակ չէ»: Թաղապետի պաշտոնը տրվեց այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը: Սահակյաններն անկասկած չեն մոռանալու այդ միջադեպը, պարզապես Սերժ Սարգսյանին այժմ տալիս են ասիմետրիկ պատասխան՝ դատապարտելով նրան «մինչեւ վերջ մնալու»:

Գալուստ Սահակյանի մյուս անձնական շարժառիթը առնչվում է արդեն անմիջապես հենց նրան: ԱԺ նախագահի պաշտոնում Սահակյանը ունեցավ առողջական բավական բարդ խնդիրներ, ու թեեւ Սերժ Սարգսյանը նրան նախագահական օդանավով հասցրեց անգամ Գերմանիա, այդուհանդերձ Սահակյանին փաստորեն պարտադրեցին «մինչեւ վերջ լինել ԱԺ նախագահ», չնայած անհամեմատ ավելի մարդասիրական կլիներ, եթե բավական պատկառելի տարիք ունեցող Սահակյանը թողներ ԱԺ նախագահի պաշտոնն ու հանգիստ զբաղվեր իր առողջությամբ եւ վայելեր ծերությունը: Բայց Հայաստանի համակարգն ունի իր առանձնահատկությունները եւ Սերժ Սարգսյանը չցանկացավ առանց այդ էլ բարդ ներքաղաքական հարցերի շարքում ավելորդ խնդիր ունենալ ԱԺ նախագահի նոր թեկնածուի ընտրության առումով: Այժմ էլ փաստորեն Գալուստ Սահակյանն է ակնարկում, որ ինչպես իրեն «պահեցին մինչեւ վերջ», այդպես էլ Սերժ Սարգսյանը պետք է «լինի մինչեւ վերջ»: 

Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված