«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Այս ընտրություններում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցում հետընթաց է եղել. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Մենք այս ընտրություններում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցում ոչ թե առաջընթաց ենք գրանցել, այլ հակառակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ, «Ելք» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Զարուհի Բաթոյանը: Վերջնիս նշում է, որ ապրիլի 2-ին հաշմանդամություն ունեցող մարդիկ տարբեր խնդիրների առաջ են կանգնել՝ թե՛ ֆիզիկական, թե՛ տեխնիկական առումներով. «ԿԸՀ որոշումը, որը իբրև պետք է նպաստեր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքին, շատ խտրական էր, և հարմարությունները, մատչելիության պայմանները պարտադիր պահանջ չեն ընտրատեղամասերի համար»,- ասաց Բաթոյանը:

-Հաշմանդամություն ունեցող անձիք նշում էին, որ ապրիլի 2-ին կայացած ընտրություններին համապատասխան պայմաններ չէին ստեղծվել ընտրություններին մասնակցելու համար: Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս խնդրի հետ կապված։

-Մենք ընտրությունների առաջ էլ բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին: Տարբեր տեսանկյուններից խնդիրներ կային, նախ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որը իբրև պետք է նպաստեր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքին: Պետք է ասեմ, որ այդ որոշումը շատ խտրական է, և այստեղ հարմարությունները, մատչելիության պայմանները պարտադիր պահանջ չեն ընտրատեղամասերի համար: Այս որոշման մեջ նշվում է՝ հնարավորության դեպքում ապահովել այս կամ այն պայմանը: Հնարավորության դեպքում ապահովել, օրինակ՝ թեքահարթակներով, քվեարկությունը կազմակերպել առաջին հարկում, տրամադրել խոշորացույցներ և այլն: Այսինքն՝ սա պարտադրող փաստաթուղթ չէր, որն ի սկզբանե խնդրահարույց էր: Սա խտրական մոտեցում է հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքին:

Բացի այդ, որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանի քաղաքները, գյուղերը, բոլոր վայրերը անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց, և այն ընտրատարածքները, որտեղ պետք է մարդիկ իրականացնեն իրենց ընտրելու իրավունքը, դրանք մեր դպրոցներն են, մշակույթի օջախներն են և այլն: Այսինքն, այն բոլոր վայրերն են, որտեղ մարդիկ ֆիզիկական խոչընդոտների են բախվում: Բացի ֆիզիկական մատչելիությունից, խնդիրներ կային տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկելու իրավունքի հետ կապված: Եթե նախկին համապետական ընտրությունների ժամանակ բրալյան կաղապարներ կային, այս դեպքում դրանք բացակայում էին: Տեսողության խնդիր ունեցող մարդը չէր կարող ինքնուրույն իրականացնել քվեարկությունը:

-Ֆիզիկական մատչելիության խնդիրը նախորդ ընտրությունների ժամանակ է՞լ է նույնը եղել:


-Մենք այս անգամ հատուկ հետազոտություն չենք իրականացրել, որովհետև որևէ բան չի փոխվել: ԿԸՀ և մյուս բոլոր պատասխանատուների մոտեցումը հստակ արտացոլվել է իրենց որոշման մեջ: Եթե իսկապես կամք լիներ վիճակը բարելավելու, մենք նման որոշում չէին ունենա: Այս որոշումը մեկ քայլ հետ է նախորդ որոշումներից, ոչ թե առաջընթաց ենք գրանցել, այլ հակառակը:

-Հաշմանդամություն ունեցող որքա՞ն մարդ է հաշվառված Հայաստանում և նրանցից մոտ քանի տոկոսը չի կարողացել ընտրությանը մասնակցել:

-Պաշտոնական տվյալներով 200 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ կա, և, երեխաներին չհաշված. նրանց մեծ մասը ունի ընտրության իրավունք: Բայց հաշմանդամություն ունեցող անձիք տարբեր պատճառներով շատ ցածր մասնակցություն են ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան
Ամենադիտված