«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Ֆանտաստիկ քաղաքականություն

Քաղաքականություն

Քաղաքականություն երևույթը մասնագիտական գրականության մեջ ունի հարյուրավոր, գուցե և հազարավոր ձևակերպումներ ու բնորոշումներ՝ հնարավորինի արվեստից մինչև քաղաքականությունն անբարոյականություն է։ Հայաստանյան իրականության մեջ սակայն հանդիպում են իրողություններ, որոնք բնորոշելու համար պետք է դիմել ֆանտաստիկայի ժանրին։

Այս տեսանկյունից, որևէ մեկը կարող էր արդյոք իր ամենաֆանտաստիկ երազում պատկերացնել, որ 2008 թվականի մարտի 1-ից 9 տարի անց, Ազատության հրապարակի հարթակից ներկա իշխանության  հեռանալու մասին ելույթներ կունենան Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը։ Եթե անգամ որևէ մեկը նման միտք հայտներ, ապա առնվազն կարժանանար ներողամիտ ժպիտի, որի մեջ թաքնված կլիներ ակնարկ առ այն, որ նման բան մտածողն ադեկվատ չէ։

Սակայն ինչպես տեսնում ենք, Ազատության հրապարակի հարթակում արդեն ՕՐՕ դաշինքն է՝ Վարդան Օսկանյանով ու Սեյրան Օհանյանով, այս դաշինքը պահանջում է իշխանությունների հեռանալը,  «Սերժիկ հեռացիր» գոռալով երթեր է անցկացնում և Սամվել Բաբայանին էլ հայտարարում է քաղբանտարկյալ այն դեպքում, երբ ինքը Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում։ Հայաստանյան հասարակությունը սակայն վաղուց սովորել է այսօրինակ շրջադարձերի, որոնց համար լավագույն  ժամանակահատվածը ընտրություններն ու նախընտրկան քարոզչությունն են։

Սակայն այնումամենայնիվ առկախված է մնում այն հարցը, թե ինչպես հավատալ ու վստահել մի ուժի, որն իր իսկ կողմից արձանագրած բոլոր թերացումների ու արատավոր երևույթների նկատմամբ հավասարաչափ պատասխանատվություն է կրում։

Այս հարցի պատասխանից խուսափում են բոլորը, այս հարցի պատասխանից անգամ խուսափում են քաղաքացիներից շատերը։ Այս վիճակի մեղավորները պարզ են՝ հայաստանյան քաղաքական ուժերն են, ընդ որում ոչ թե իշխանության կուսակցությունը կամ ընդհանրապես իշխանությունը, այլ բոլոր քաղաքական ուժերն անխտիր՝ անկախ իրենց ռեսուրսներից, դիրքից, խորհրդարանում ներկայացվածությունից։

Մեղավոր են, քանի որ իշխանության ճամբարից դեպի խիստ ընդդիմադիր ճամբար ֆանտաստիկ թռիչքներ կատարող քաղաքական գործիչները շարունակում են կայուն տեղ ունենալ ընդհանուր քաղաքական խճանկարում, շարունակում են ինչ-որ տեղ ուզուրպացրած պահել քաղաքական կարևորագույն հարթակները՝ խոչընդոտելով և քաղաքական և ընդհանրապես սերնդափոխության գործընթացը։

Արդյունքում հասարակությունը զրկվում է  այլընտրանքից և ստիպված է լինում ընտրել այսօրվա և երեկվա իշխանության միջև։ Այս փակ շրջանը արդեն իսկ քաղաքականությունը հայաստանում դարձնում է ստատիկ ու անարդյունք գործունեություն և պրոցես, իրականում սակայն քաղաքականությունը պետք է լինի մշտական շարժամն մեջ, մշտապես ներգրավի նոր և թարմ ուժեր, նոր քաղաքկան սերունդ,  նոր ընդդիմություններ և վերջապես նոր իշխանություն։

Գեղեցիկ է հնչում իհարկե, սակայն խնդիրն էլ հենց այստեղ է, որպեսզի այս ցանկությունների կարիքը չլինի, և ցանկությունները մարմնավորվեն բնական գործընթացների տեսքով։ Այս դեպքում արդեն մենք չէինք ունենա գործիչներ, որոնց պարագայում այդպես էլ չի հասկացվում, թե ինչու էին նրանք իշխանություն և ինչու են հիմա ընդդիմություն։ Այստեղ պետք է շեշտել նաև, որ խնդիրը բոլորովին էլ անձերի մեջ չէ, այլ այն հասարակական-քաղաքական մթնոլորտի որն առկա է ներկայումս։ Հենց այս մթնոլորտի արդյունքում է նաև, որ իշխանությունից կամ պաշտոնից հեռացած գործիչը պարզապես հրաժեշտ չի տալիս քաղաքականությանն ու գնում վաստակած հանգստի՝ ասպարեզը թողնելով նոր ուժերին։

Անշուշտ հասկանալի է նաև, որ ներկայումս ընթացող գործընթացների ետևում կանգնած են երևացող և աներևույթ բազմաթիվ անհատներ ու ուժային կենտրոններ, սակայն միայն այս փաստով բացատրել առկա իրավիճակը նպատակահարմար չէ, քանի որ քաղաքականության թափանցիկության և շարունակական դինամիկ զարգացման դեպքում նմանօրինակ ուժային կենտրոնների ստվերային  գործունեությունը կհասներ նվազագույնի։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

 

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված