«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


ՀԱԿ–ը գնում է Սահմանադրական դատարան

Քաղաքականություն
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ սկսել են ստորագրահավաքի գործընթաց, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան։ Դատարան դիմելու խնդիրը կապված է ընտրությունների օրվա փոփոխության հետ։
 
Ինչպես հայտնի է, ընտրությունները նշանակված են ապրիլի 2–ին։ Այստեղ կարևորը հարցի երկու կողմն է։ Կողմերից մեկը իրավական է, մյուսը՝ բարոյական։ Վերջին ասպեկտում շեշտվում է ապրիլյան քառօրյա ֆարսի գործոնը և այդ ընթացքում զոհված զինվորների հիշատակը։ Սա Էլինար Վարդանյանի մոտեցումն էր։ Սակայն ՀԱԿ–ը չի գնում Սահմանադրական դատարան այս հիմքով։ Ընդհակառակը, ինչպես պնդում է Արամ Մանուկյանը, հայցը ներկայացվում է բացառապես իրավական հիմքերով, ինչի պատճառն առաջացած իրավական կազուսն է։
 
Ընտրությունների օրն ապրիլի 2–ին նշանակելու ընդդիմախոսները կարծում են, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացնելու մասին 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների համապատասխան հոդվածը դեռևս ուժի մեջ չի մտել, ուստի գործում է հին հաշվարկը, որի համաձայն ընտրությունները չէին կարող նշանակվել ապրիլի 2–ին:
ՀԱԿ–ը պահանջում է ընտրությունների օրը տեղափոխել ապրիլի 21–30–ի միջակայք։ Այս նույն կարծիքին են նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, որոնք անգամ այդ ժամկետները հասցնում են մինչև մայիսի երկրորդ կես։
 
Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ–ին անհրաժեշտ կլինի 27 պատգամավորի ստորագրություն։ Այս պահին, ըստ Արամ Մանուկյանի, համաձայնվել է ստորագրել 23–24 պատգամավոր։ Դժվար է լուծել մնացած երեք կամ չորս պատգամավորի խնդիրը։
 
Եթե ուշադիր նայենք գործընթացին, կարող ենք փաստել, որ միգուցե, ընտրությունների օրվա փոփոխությունը մեծ հաշվով կարող է ոչինչ չտալ իշխանությանը կամ ընդդիմությանը։ Ավելի շուտ, այդ օրվա փոփոխությունն իշխանությունից ոչինչ չի պակասեցնի։ Սակայն, նույն ասպեկտից երբ նայում ենք իշխանական խոսնակներից մեկի՝ Հովհաննես Սահակյանի արդարացումներին, ապա տեսնում ենք, որ նրանք չեն էլ փորձում իրավական դաշտում տալ հիմնավորումներ։ Ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը «պրինցիպի» հարց է լուծում՝ ընդառաջ չգնալով ընդդիմության հիմնավորված պահանջին։
 
Ինչո՞ւ հիմնավորված, որովհետև նրանք բազմիցս ներկայացրել են իրավական այն հիմքերը, որոնցից ելնելով պահանջում են օրվա փոփոխությունը։ Իսկ ի տարբերություն այս հիմնավորումների, իշխանությունը չի գտել որևէ հակափաստարկ, կամ եթե անգամ գտել է, հարկ չի համարել այն ներկայացնել հանրությանը։ Նրանք բավարարվել են այնքանով, որ հղում են արել ինչ–որ իրավաբանների կարծիքի, որոնց անունն անգամ չի նշվում։ Փոխարենը, ընդդիմությանը խորհուրդ են տալիս դիմել Սահմանադրական դատարան՝ շատ լավ գիտակցելով, որ ներկա ԱԺ կազմում դժվար կլինի հավաքել այդ 27 ստորագրությունը։
 
Ամենայն հարգանք տածելով բոլորի հանդեպ, կարող ենք փաստել, որ քչերն են պատկերացնում գործընթացի իրական հիմքերը, իսկ պատկերացնողների մի մասն էլ պարզապես կարող է չստորագրել՝ ելնելով իր կուսակցական պատկանելիությունից։ Մյուս կողմում էլ հայտնվել է այն խումբը, որն անցնող հինգ տարիների ընթացքում ապացուցել է, որ իրավական, օրենսդրական և քաղաքացիական դաշտերի հետ կապված ոչինչ էլ չի պատկերացնում։ Ընտրությունների օրվա փոփոխությունը կարող է իր մեջ կրել նաև իրավական–խորհրդանշական բնույթ։ Այն առիթ է իշխանություններին ապացուցելու, որ իրենց մոտ մնացել է քաղաքական կամքի մեկ տոկոս և ի վիճակի են, գեթ ընտրությունների օրը ճիշտ նշանակել։ Այլապես ստեղծվում է մի աբսուրդ վիճակ, երբ ընտրությունները դեռ չսկսված արդեն կեղծվում են։
 
Վահրամ Թոքմաջյան
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված