Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան


ՀՀ-ում ընտրական բարեփոխումն իրականացվել է հանրային լայն քննարկումների պայմաններում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Քաղաքականություն

Հայաստանում ընտրական բարեփոխումն իրականացվել է հանրային լայն քննարկումների եւ քաղաքական աջակցության պայմաններում: Այս մասին ասված է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության (ԿԳԱ) զեկույցում, որը վերաբերում է Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձեւավորելուն:

Նշվում է, որ նոր ընտրական օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին եւ նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին եւդիմումներին, ինչպես նաեւ քարոզչությանը եւ նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից որեւէ մեկը մտահոգություն չի հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության առնչությամբ: Ընտրության օրն առաջին անգամ բոլոր ընտրողների մատնահետքերը եւ նույնականացման քարտերը կսկանավորվեն եւ կպահվեն էլեկտրոնային եղանակով՝ որպես հնարավոր բազմակի քվեարկությունը կանխելու միջոց:

Փաստացի արտերկրում գտնվող ընտրողների փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու հնարավոր դեպքերի առնչությամբ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս հնչեցված մտահոգությունները վերացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով ներկայումս նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերն այն համարում են վստահության մթնոլորտ ձեւավորող միջոց եւ հնարավոր խարդախությունը կանխելու գործիք:

Ընտրական վեճերը լուծելու համար սահմանված նոր ժամկետները ողջամիտ են:

Քաղաքացի (տեղական) դիտորդների համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու եւ ստուգարք անցկացնելու մասին դրույթը հանվել է՝ արձագանքելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին առաջարկություններին»,-ասված է փաստաթղթում:

Զեկուցն արձանագրում է, որ ընտրական բարեփոխման գործընթացը եղել է բաց եւ համապարփակ, եւ փոփոխությունները հավանության են արժանացել իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից: 2016 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկու համատեղ եզրակացություն՝ գալով այն եզրահանգման, որ նախկինում կատարած առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել: Նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրողների նույնականացման կատարելագործված համակարգ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական մարմինների անկախությունը խթանող միջոցներ, դիտորդների համար պարտադիր ստուգարքի վերացում եւ թեկնածուների ցուցակում կանանց քվոտաների բարձրացում: Փոփոխություններով նաեւ հստակեցվում են նախընտրական քարոզարշավին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը, թեկնածուների գրանցմանը եւ բողոքներին ու դիմումներին վերաբերող առանցքային դրույթները:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերը մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ նախքան ընտրությունները հանրության վստահության մթնոլորտ ձեւավորելու համար,- նշված է զեկույցում:

 

Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ Կարապետյան
Ամենադիտված