Իտալիայում երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել
Միջազգայինենտրոնական Իտալիայում երեք հզոր ստորգետնյա ցնցում է արձանագրվել, վերջինը՝ 4.2 մագնիտուդով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Վերջին ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Հռոմից 124 կմ դեպի հյուսիս-արեւելք: Օջախը գտնվել է 2 կմ խորությամբ:
Իսկ կիրակի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում կրկին 6.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին եւ հոկտեմբերի 26-ին եւս այս շրջանում ցնցումներ են եղել: Դրանք հստակ զգացվել են նաեւ Հռոմում եւ երկրի բազմաթիվ շրջաններում: