Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հերթական անգամ բախվում է Բաքվի կողմից առաջադրվող նոր, բովանդակային առումով վտանգավոր նախապայմանների։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի վերջին հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի հարցը պետք է դառնա խաղաղության պայմանագրի և բանակցությունների անկյունաքարը, պատահական հռետորաբանություն չէ։ Սա կազմակերպված պետական ռազմավարության հաջորդ փուլն է, որը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀ անվտանգությանն ու սուվերենությանը և, միևնույն ժամանակ, ի հայտ է բերում ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության խորքային բացերը։

«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգը, որը պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ դրվեց Արցախի հայաթափումից հետո, նպատակ ունի ստեղծել հայկական Արցախի դիմաց արհեստական «հայելային» հակակշիռ։ Սակայն տարբերությունն արմատական է. ի տարբերություն Արցախի, որտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում ժամանակակից աշխարհի աչքի առաջ, Բաքուն փորձում է քաղաքական հարթակ բերել տասնամյակներ առաջ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ տեղի ունեցած փոխադարձ միգրացիոն գործընթացները՝ դրանք փաթեթավորելով միջազգային իրավունքի տերմիններով։

Ադրբեջանի նպատակներն ունեն մի քանի հստակ շերտեր։ Նախ՝ սա լրացուցիչ դիվանագիտական ճնշման լծակ է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու կամ հայկական կողմից նոր զիջումներ կորզելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական համայնքի ձևավորումը (նույնիսկ թղթի վրա) Բաքվին ապագայում հնարավորություն կտա միջամտել ՀՀ ներքին գործերին՝ «իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության» պատրվակով։

Եվ վերջապես, սրանով փորձ է արվում վերջնականապես չեզոքացնել արցախահայության՝ իրենց բնօրրան վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքի քննարկումները:

Այս ֆոնին առավել մտահոգիչ է ՀՀ ներքաղաքական և տեղեկատվական դաշտում տիրող պատկերը։ ՀՀ գործող իշխանությունները հանրությանը երկար ժամանակ խոստանում էին «խաղաղության դարաշրջան»՝ հաճախ ներկայացնելով, որ հերթական զիջումը՝ լինի դա սահմանազատման, թե այլ հարցերում, վերջինն է, և դրանից հետո Բաքուն այլևս պահանջներ չի ունենալու։ Ալեքբերլիի և ադրբեջանական էլիտայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները փաստում են հակառակը. Ադրբեջանի նախապայմանների նշաձողը ոչ թե իջնում է, այլ բարձրանում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը հանրության հետ հարաբերություններում կա՛մ անկեղծ չէ, կա՛մ ի վիճակի չէ ճիշտ գնահատել հակառակորդի ստրատեգիական ախորժակը։ Իշխանական քարոզչությունը փորձում է խուսափել այս թեմաների հանրայնացումից, ինչը հասարակության մեջ ստեղծում է կեղծ անվտանգության զգացում, մինչդեռ իրականում երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ լեգիտիմացնում է նրա հաջորդ պահանջները։ Հայաստանի կողմից Արցախի հարցի լիակատար շրջանցումը բանակցություններում Բաքվի համար ճանապարհ բացեց անցնելու «Արևմտյան Ադրբեջանի» շինծու օրակարգին։

Լռությունը կամ պաշտոնական Բաքվի հայտարարություններին զուտ «ապակառուցողական» որակում տալն այլևս արդյունավետ չեն։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ, հարձակողական և փաստարկված հակազդեցության ռազմավարություն։ Եթե խոսվում է վերադարձի իրավունքի մասին, ապա Հայաստանը պետք է առաջնային պլան բերի Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ) և Նախիջևանից բռնագաղթված հարյուր հազարավոր հայերի իրավունքների հարցը, ինչպես նաև Արցախի՝ էթնիկ զտման ենթարկված բնակչության վերադարձի միջազգային երաշխիքները։ Միջազգային հանրությանը պետք է հստակ ցույց տալ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի հակաիրավական և պատմությունը խեղաթյուրող էությունը, որը բացահայտ տարածքային հավակնություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության հանդեպ։ Միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է դադարեցնի տեղեկատվական մանիպուլ յացիաները և հանրությանը ներկայացնի բանակցությունների իրական պատկերը, քանի որ ուժեղ դիմադրողականություն հնարավոր է ձևավորել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցում է իրական վտանգը։

Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած «խաղաղությունը» ոչ թե երկու հավասար կողմերի համակեցությունն է, այլ Հայաստանի կապիտուլ յացիայի երկարաժամկետ ձևակերպումը։ «Վերադարձի իրավունքի» թեզի ներմուծումը բանակցային օրակարգ հերթական ականն է հայկական պետականության տակ։ Եթե պաշտոնական Երևանը չփոխի իր կրավորական կեցվածքը և չդադարի թաքցնել իրականությունը սեփական ժողովրդից, ապա հաջորդ հանգրվանին հայկական կողմը ստիպված է լինելու քննարկել արդեն ոչ թե սահմանների գծումը, այլ Հայաստանի ներսում ադրբեջանական գործոնի իրավական հաստատումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan
Ամենադիտված