30 տարում ոչ մի անգամ չսխալված պրոֆեսորը նորից կանխատեսել է Թրամփի հաղթանակը
ՄիջազգայինԱմերիկացի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը 30 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի սխալվել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին վերաբերող կանխատեսումներում, նորից վստահություն է հայտնել, որ նոյեմբերին Դոնալդ Թրամփն է հաղթանակ տանելու։ Այս մասին նա հայտնել է Washington Post–ին տված հարցազրույցում։
«Ճիշտ է նվազագույն առավելությամբ, բայցեւայնպես Թրամփը կհաղթի, այդ մասին են վկայում որոշ ցուցիչներ»,- նշել է Լիխթմանը, հավելելով սակայն, որ հանրապետական թեկնածուի վարքագծի անկանխատեսելիության պատճառով իրավիճակը կարող է ամեն վայրկյան փոխվել։
Փորձագետի խոսքով, վերջին սկանդալները ու սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքները չեն անդրադառնա Թրամփի՝ հաջողության հասնելու հավանականության վրա, քանի որ ընդամենը կարճաժամկետ ազդեցություն ունեն ու չեն ազդում այն ցուցանիշների վրա, որոնցով պրոֆեսորը հաշվարկում է իր կանխատեսումները։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցնեն նոյեմբերի 8-ին։