Մոլդովայում լռության օր է նախագահական ընտրություններից առաջ
ՄիջազգայինԱյսօր Մոլդովայում լռության օր է նախագահական ընտրություններից առաջ։ 20 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարին ընտրելու են համընդհանուր քեարկությամբ։ Մինչ այդ երկրի նախագահին խորհրդարանն էր ընտրում։ Սահմանադրական դատարանը այդ նորմը անօրինական է ճանաչել։
Ըստ հարցումների՝ նախընտրական մրցապայքարում երկու ֆավորիտ կա։ Առաջինը սոցիալիստ Իգոր Դոդոնն է, որը կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը։ Նրան համակրում է ընտրողների ավելի քան 41 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ եվրոպամետ ընդդիմության առաջնորդ Մայա Սանդուն, ունի 14 տոկոսի աջակցությունը։
Ըստ օրենքի՝ առաջին փուլում հաղթելու համար պետք է ստանալ ձայների կեսից ավելին։ Հակառակ դեպքում կնշանակվի երկրորդ փուլ։ Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե մասնակցությունը գերազանցի ընտրողների մեկ երրորդը, փոխանցում է «Ռոսիյա 24» հեռուստաալիքը։