Հայ-ռուսական գործարար համագործակցության համաժողով՝ «Մոսկվայի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակում
Միջազգային«Մոսկվայի օրերը Երեւանում» միջոցառումների ծրագրի շրջանակում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ գործարար համագործակցության համաժողով է կազմակերպվել, որի ընթացքում հանդիպում-քննարկումներ են անցկացվել «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային եւ զարգացման ծրագրերի, «Զբոսաշրջային ներուժ ու զարգացման հեռանկարներ», ինչպես նաեւ «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում եւ բարեկարգում» թեմաների շուրջ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, քաղաքային ծրագրերում ներդրումների ներգրավման եւ նշված ուղղություններով քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները: