Կոլումբիայի ՆԳ նախարարին փոխադրող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բոգոտայում
ՄիջազգայինԲոգոտայում արտակարգ վայրէջք է կատարել այն օդանավը , որտեղ Կոլումբիայի ՆԳ նախարար Ֆերնանդո Քրիստոն էր, հայտնում է El Colombiano-ն։
Նախնական տվյալներով օդանավը դուրս էր եկել թռիչքուղու սահմաններից։
Օդանավում էին նաև նախարարի քաղաքական հարցերով տեղակալը, անձնական քարտուղարը ու մի խումբ լրագրողներ։ Նրանք բոլոր օդանավից դուրս են եկել վթարային ելքով։
Միջադեպի պատճառը չբացված շասսին է եղել։