Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ


Սենսացիա` Մոսկվայից. Պուտինը բացում է փակագծերը…

Միջազգային

Բոլորին է հայտնի այն իրողությունը, որ ներկայումս Հայաստանն ամենևին էլ իր պատմության ամենադյուրին փուլում չէ, որ գտնվում է: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն եկան ապացուցելու, որ բոլոր այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե Հայաստանը, շնորհիվ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականության, կարողանում է հաջողությամբ դիմակայել իրեն նետված ցանկացած մարտահրավերի, սին դուրս եկան, չարդարացված' «ջրի երես» դուրս բերելով իրողություններ, որոնց մասին նախկինում փորձում էին լռել:

Անկասկած, ամենամեծ գերխնդիրը, որ վերջին տասնամյակի ժամանակային կտրվածքով ծառացել է Հայաստանի հանրապետության առջև, արցախյան հարցն է, որ սպառնում է լակմուսի թուղթ դառնալ մեր ողջ պետականության համար: Մենք, որ սովորություն ունենք' մեր խնդիրների արմատը փնտրելու մեզանից դուրս ու սեփական սայթաքումների բուն պատճառ համարելու այս կամ այն պետությանը'լինի դաշնակից, թե' մրցակից, հաճախ մոռացության ենք տալիս այն պարզ ճշմարտությունը,որ օտարներից հարգանք ու համապատասխան վերաբերմունք կարելի է ակնկալել միայն այն պարագայում, երբ դու քո կեցվածքով ու սեփական երկրի հանդեպ դրսևորած սրտացավ վերաբերմունքով ապացուցում ես աշխարհին' արժանի ես հարգանքի, արժանի ես այն վերաբերմունքին, որ ակնկալում ես ստանալ դիմացինից: Ցավո'ք, պետք է նշենք, որ սա հենց այն է, ինչում մենք, մեղմ ասած, այնքան էլ չենք հաջողել:

Պարզվում է' օրերս կայացած ՌԴ Անվտանգության խորհուրդը' նախագահ Պուտինի գլխավորությամբ, մանրակրկիտ քննության առարկա է դարձրել Անդրկովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը' ուշադրությունը կենտրոնացնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Պետք է նշենք, որ, ի ուրախություն մեզ, ռուսները միակարծիք են եղել մեկ բանում, որ ապրիլյան վերջին իրադարձությունները եղել են հրահրված անմիջապես Թուրքիայի կողմից' նպատակ ունենալով ներքաշել Ռուսաստանին հակամարտության մեջ ու բացել անդրկովկասյան ճակատ, ինչը նշանակում է, որ ռուսները շատ լավ գիտակցում են' ով ով է և որ Ալիևն ընդամենն Էրդողանի խամաճիկն է Անդրկովկասում:

Բայց այս ողջ պատմության մեջ ամենահետաքրրականն այն է, որ Պուտինը, ըստ էության, չկարողանալով զսպել էմոցիաները, առավել նեղ շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան խիստ անհանգստացած է հայաստանյան իշխանությունների վերաբերմունքից' հանդեպ սեփական երկրի:Պուտինը Հայաստանի ներկայիս վիճակի բուն մեղավոր համարել է բարձրագույն իշխանությանը, որ ընկած նյութական բարիքների հետևից, փոխարենը ֆինանսական միջոցներ հայթայթելու' զինելու համար հայկական բանակն, իր ողջ հույսը դրել է Մոսկվայի վրա ու ակնկալում է ռուսներից բաներ, որոնք, պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով, ներկայիս աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ. չի կարող հանդես գալ բացահայտ պրոհայկական դիրքերից, քանի որ այդ կերպ կարող է Բաքվին ստիպել' ընկնելու Արևմուտքի գիրկն ու դառնալ մի նոր Վրաստան: Այսպիսով՝ Պուտինը հասկացրել է, որ Անդրկովկասում խաղաղության գլխավոր գրավականը հայկական բանակի մարտունակությունն է, որը, սակայն, բացառապես պայմանավորված սուբյեկտիվ գործոններով, ներկայումս վտանգված է:

Անկախ այն բանից, թե ով ինչ կարծիք կարող է ունենալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, անկախ այն բանից, թե ով ինչ է մտածում Մոսկվայի վարած անդրկովկասյան քաղաքականության մասին, օբյեկտիվ լինելու համար պետք է խոստովանել' դժվար է չհամաձայնել ՌԴ նախագահի հետ: Տարված բացառապես անձնական ունեցվածք կուտակելու մոլուցքով' շատերը մոռացել են այն մասին, որ Հայաստանի գոյության թիվ մեկ առհավատչյան հենց մենք ենք' հայաստանցիներս, և որ դրսում ոչ մեկը չի պատրաստվում ավելորդ բեռ վերցնել իր վրա ու ի վնաս սեփական երկրի' ձրիաբար ու անվերադարձ մեզ լավություն անել:

Ինչո՞ւ պետք է Պուտինը սեփական գրպանից վճարի այն զենքի համար,որ կոչված է լինելու' Հայաստանի անվտանգույունը երաշխավորելու, ինչո՞ւ պետք է ասենք կոռումպացված հայ չինովնիկների սխալների ու ամենաթողության պատճառով ՌԴ քաղաքացին սեփական գրպանից վճարի արցախցու անվտանգության համար: Եթե մենք լինեինք ռուսների տեղն՝ ինչպե՞ս կվարվեինք, երբևիցե հարցրե՞լ ենք ինքներս մեզ…

Անվիճելի է' քանի դեռ չենք սթափվել, քանի դեռ չենք ստիպել թալանչիներին հաշիվ տալ այն բոլոր հանցանքների համար, որոնց պատճառով Հայաստանը ներկայումս այս օրին է հասել, մեզ լավ բան չի սպասվում: Կներե՛ք, բայց Պուտինի փոխարեն ով էլ լիներ, սրանից լավ վերաբերմունքի մեզ չէր արժանացնելու, գլխին չէր դնելու, ման չէր տալու. եթե դու չես հարգում ինքնդ քեզ, իրավունք չունես' հարգանք պահանջելու դիմացինից. վե՛րջ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազՀունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելուՎարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԱվետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված