«Սթափվեք, այս երկրի համար մարդիկ են մեռել, սթափվեք…». Վլադիմիր Գասպարյանի նյարդերը տեղի տվեցին (video)
ՀասարակությունBlogNews.am -ը գրում է .
Հունիսի 27–ի գիշերը խիստ լարված էր իրավիճակը Բաղրամյան պողոտայում։ Մի խումբ ցուցարաներ փակել էին Մաշտոցի–Սայաթ Նովա խաչմերուկը, այդպիսով կաթվածահար անելով այդ փողոցների երթևեկությունը։
Ոստիկանական զորքերը արագորեն համալրեցին շարքերը, միացվեցին ջրցան մեքենայի լույսերը, ամեն վայրկյան պատրաստ էին ցրել նստացույցի մասնակիցներին։
Ողջ ընթացքում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կոչ էր անում ցուցարարներին սթափվել։ Ընթացքում ոստիկանապետի ուղղությամբ շիշ նետեցին, որը նրան չդիպավ։ Դրանից հետո ոստիկանները իրեն ցվահանները պահեցին նրա գլխավերևում։
Դիմելով կենդանի պատ կազմածներին ոստիկանապետն ասաց.
-Որպես այս ազգի ներկայացուցիչներ սթափեցրեք երիտասարդներին պողոտան չփակեն։ Մենք հանդուրժում ենք, մենք ոչ մի քայլ չենք անում, բայց դուք խաթարում եք ամբողջ քաղաքը։ Էդ կենդանի շիթ եք կանգնել, մե՞նք ենք էս ժողովրդի թշնամին։ Սթափվեք, ոստիկանությունը գործողություններ չի անելու։ Սթափվեք, էս երկրի համար մարդիկ են մեռել, սթափվեք, ես ընենց կպայքարեմ... ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդը օրենքի մեջ մնա։ Մի փակեք քաղաքը, մի խաթարեք»։
–Այսինքն չկանգնե՞նք, թողնե՞նք, որ բախում լինի»,- հարցրեց Հովհաննես Մարգարյանը։
–Ի՞նչ բախում լինի, երիտասարդներին ասեք… Լսի, հոգիս, երիտասարդներին ասեք, թող ակցիան անենք, մենք ակցիային փիլիսոփայորեն մոտենում ենք, բայց դա չի նշանակում, որ ամբողք Երեւանը պետք է փակեն:
Ամբողջը` տեսանյութում