Տաջիկստանում ԱՊՀ երկրների համատեղ հակաահաբեկչական վարժանքներ կանցկացվեն
ՄիջազգայինԱՊՀ անդամ պետությունները 2017 թվականին հակաահաբեկչական վարժանքներ կանցկացնեն՝ ուղղված կազմակերպության երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների փոխգործակության մշակմանը՝ սոցիալական ցանցերում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրման գործունեությունը բացահայտելու եւ կանխելու նպատակով: ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:
Նա նշել է, որ վարժանքների անցկացման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի պահպանումը:
Նովիկովի խոսքով՝ վարժանքների թեմատիկան եւ մասնակիցների կազմը դեռեւս համաձայնեցնում են: