Իրաքի Զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Մոսուլի Հեմդանիե արվարձան
ՄիջազգայինԻրաքի Զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Հեմդանիեի շրջան՝ Մոսուլից 10 կմ հարավ–արեւելք, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով մարտական գործողությունների գոտում գտնվող իր թղթակցին։
Հեմդանիեում շարունակվում են ԻՊ գրոհայինների իրաքցի զինծառայողների միջեւ մարտերը։ Բնակավայրի վրա ծխի ամպեր են երեւում։
Մոսուլի Հեմդանիե արվարձանը գերազանցապես քրիստոնյաներով է բնակեցված։ Այդ շրջանն ավելի քան 2.5 տարի ահաբեկիչների ձեռքում է։