ՄԱԿ՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ վիճակը
ՄիջազգայինԱդրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակը հոկտեմբերի 20-21–ին կքննարկվի Ժնեւում ՄԱԿ՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում։ Այս մասին Turan–ին հայտնել են Ադրբեջանում ՄԱԿ ներկայացուցչությունից։
Հանձնաժողովը հետեւում է Ադրբեջանում եւ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը ստորագրած 167 այլ երկրներում մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակին։ 18 անկախ միջազգային անդամներից կազմված հանձնաժողովը քննարկումներ կանցկացնեն ՀԿ–ների ներկայացուցիչների հետ։ Ադրբեջանը Հանձնաժողովում ներկայացրել է իր պարտականությունների կատարման հաշվետվությունը։