Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց հավաքվածները Անկարայից պահանջում են զորքերը հանել երկրից
ՄիջազգայինԻրաքի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան դեմ հավաքված հազարավոր քաղաքացիները Անկարայից պահանջել են Իրաքի տարածքից հանել անօրինական ձեւով Մոսուլի շրջանում տեղակայած զորամիավորումը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ իրաքյան «Սադր» շարժման առաջնորդ Մուքթեդա Ալ–Սադրի կոչով հազարավոր իրաքցիներ հավաքվել են Թուրքիայի դեսպանատան դիմաց։
Ցուցարարները պաստառներով ու կարգախոսներով թուրքական իշխանություններից պահանջել են շտապ հեռացնել Մոսուլի շրջանում տեղակայած զորամիավորումը։