Լեհաստանն ու Ուկրաինան քննարկում են ռազմական ուղղաթիռների համատեղ արտադրությունը
ՄիջազգայինԼեհաստանն ու Ուկրաինան քննարկում են ռազմական ուղղաթիռների համատեղ արտադրության հնարավորությունները: Լեհաստանի ռադիոյի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը:
Նա հավելել է, որ ուղղաթիռաշինության բնագավառում լեհ-ուկրաինական համագործակցության նախագիծը քննարկվում է՝ անկախ Արեւմուտքում 50 նորագույն ռազմական պտտաթեւ մեքենաներ ձեռք բերելու Լեհաստանի պաշտպանության նախարարության պլաններից:
Մացերեւիչն ընդգծել է, որ առիթ չկա կասկածելու, որ Լեհաստանն ու Ուկրաինան չեն կարողացել կազմակերպել համատեղ «կենտրոնաեվրոպական» ռազմական ուղղաթիռի արտադրությունը: Ըստ որում՝ նա որպես պոտենցիալ գործընկեր նշել է «Մոտոր Սիչ» ուկրաինական գործարանի մասին, նաեւ չի բացառել նախագծին տարածաշրջանի մյուս երկրների մասնակցությունը: