Բաքվում վախենում են տեղատարափ անձրեւների պատճառով ուժեղ սողանքներից
ՄիջազգայինՏեղատարափ անձրեւներն Ադրբեջանի հարավարեւելյան եւ արեւելյան շրջանների սողանքային հատվածներում վիճակն ավելի են խորացրել:
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի փոխտնօրեն Էլբրուս Ալիզադեն ԱՊԱ-ին ասել է, որ սողանքային հատվածներում ակտիվություն է նկատվում, սողանքային գործընթացն ակտիվ զարգանում է:
Նա նշել է, որ առավել ինտենսիվ անձրեւներ են տեղացել Գունաբյում, Խչմազում, Շամախիում, Իսմայիլում, Բաքվում եւ Լենքորանում. «Եթե այսպես շարունակվի, վիճակը կխորանա: Վերջին շրջանում Զիխայի, Գարաչուխուրի, Մասազիրի, Շամախիի, Գոբուստանի, Իսմայիլի, Աղսուի, Խըզայի, Սիյազանի, Շաբրանի, Լենքորանի, Լերիկի, Գուսարի, Յարդըմըլի սողանքային հատվածներում ակտիվություն է նկատվել: Ինտենսիվ անձրեւներ են տեղում: Հնարավոր է, որ արդեն այսօր այդ շրջանների ճանապարհների մի մասը փակվի: Ամձրեւներից հետո վիճակը վատանում է»: