Պուտին․Մեր ամերիկացի բարեկամներից կարելի է ինչ ասես ակնկալել
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի զարմացել այն հաղորդագրություններից, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կիբերհարձակում են նախապատրաստում Ռուսաստանի դեմ, հայտնում է Lenta–ն։
«Մեր ամերիկացի բարեկամներից կարելի է ինչ ասես ակնկալել։ Բայց ի՞նչ նոր բան է ասել նա (ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը)։ Իսկ մենք ի՞նչ է , չգիտե՞նք, որ Միացյալ նահանգների պաշտոնական մարմինները բոլորին հետեւում են ու բոլորին գաղտնալսում»,- ասել է նախագահը , պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ Նա նշել է , որ ամերիկացիների նման վարքագիծը «բոլորին լավ հայտնի է ու վաղուց գաղտնիք չէ»։
«Կան վկայություններ ու խոստովանություններ։ Ընդ որում հետեւում են ոչ միայն իրենց պոտենցիալ հակառակորդներին, կամ ում համենայն դեպս իրենք են այդպիսին համարում, այլեւ դաշնակիցներին, այդ թվում մտերիմ․․․ Միակ նորությունն այն է , որ առաջին անգամ են ԱՄՆ-ում այդքան բարձր մակարդակի վրա նախ խոստովանում, որ իրենք զբաղվում են նման բանով եւ հետո՝ հայտնի չափով սպառնում են, ինչը իհարկե չի համապատասխանում միջազգային շփման նորմերին։ Դե, ըստ երեւույթին, մի քիչ նյարդայնացած են»,- հավելել է ՌԴ նախագահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։