Թուրքիայում մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է ոստիկանների գրոհի ժամանակ
ՄիջազգայինԹուրքիայի հարավ-արեւելքում Գազիանթեփ քաղաքում ոստիկանական գործողության անցկացման ժամանակ մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է, կան վիրավորներ, հայտնում է СNN Turk հեռուստաալիքը։
Նշում են, որ ոստիկանները գրոհ էին կազմակերպել բազմահարկ շենքի բնակարաններից մեկում գտնվող մի խումբ ահաբեկիչների վրա։Գրոհի ժամանակ ահաբեկիչներից մեկն ինքն իրեն պայթեցրել է։ Վիրավորների քանակի մասին տեղեկություններ դեռ չկան։ Դեպքի վայրից տասնյակ շտապ օգնության մեքենաներ են շարժվել հիվանդանոցներ ուղղությամբ։