Գոայում մեկնարկել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովը
ՄիջազգայինՀնդկաստանի Գոա նահանգում ԲՐԻԿՍ երկրների առաջնորդների համատեղ լուսանկարման արարողությունով պաշտոնապես մեկնարկել է միավորման ութերորդ գագաթնաժողովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լուսանկարվելուց հետո ծրագրված են գագաթնաժողովի պաշտոնական միջոցառումները, որոնք կանցնեն Taj Exotica հյուրանոցում։ Ռուսաստանի, Բրազիլիայի ու ՀԱՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Միշել Թեմերն ու Ջեյկոբ Զուման, նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ու ՉԺՀ պետքարտուղար Սի Ցզինպինը կհանդիպեն նեղ կազմով, իսկ հետո կանցկացնեն բանակցություններ ԲՐԻԿՍ գործնական խորհրդի անդամների հետ ու լիագումար նիստ՝ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ։
Դրան կհաջորդի համատեղ փաստաթղթերի՝ այդ թվում Գոայի հռչակագրի, մոտ հեռանկարի համար միավորման գործողությունների ծրագրի ստորագրությունը։
Երեկոյան պետության ղեկավարներին կտեղափոխվեն Leela հյուրանոց, որտեղ նրանք կհանդիպեն BIMSTEC միավորման երկրների ներկայացուցիչների հետ։ Այս միավորման կազմում են Հնդկաստանը, Բանգլադեշը, Բուտանը, Մյանմարը, Նեպալը, Շրի Լանկան ու Թաիլանդը։