Կիեւում Ադրբեջանի դեսպանատան հարբած աշխատակիցը՝ ճանապարհային խոշոր պատահարի հեղինակ
ՄիջազգայինԱդրբեջանի դեսպանատան հարբած աշխատակիցը Կիեւի կենտրոնում ճանապարհային խոշոր պատահար է հեղինակել:
Novostiua-ն հայտնել է, որ պատահարը տեղի է ունեցել Բեսարաբիայի հրապարակում: Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցն, ըստ երեւույթին, հարբած է եղել: Դիվանագետը ցանկացել է բավական մեծ արագությամբ Կրեշչատիկից շրջվել դեպի Տարաս Շեւչենկոյի անվան պուրակ: Նրա մեքենան հայտնվել է մայթին, այնուհետեւ հանդիպակաց ուղեմասում, որտեղ բախվել է արտասահմանյան մակնիշի երկու մեքենայի:
«Միցուբիշի»-ն մխրճվել է «Տոյոտա»-ի եւ «Ռենո»-ի մեջ: Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:
Դեպքի ականատեսները նշել են, որ վթարի վայր են ժամանել պատահարի մեղավորի գործընկերները եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները: Տարաս Շեւչենկոյի անվան պուրակը փակվել է:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ վթարի հեղինակը, հավանաբար, կա՛մ դեսպանն է, կա՛մ հյուպատոսը: