ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի ահաբեկչության պատասխանատվությունը
Միջազգային«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ստանձնել են Բաղդադում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է համացանցում ահաբեկիչների հրապարակումներում հետեւող SITE կայքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շիաների սգո արարողության ժամանակ իրականացված ահաբեկչության հետեւանքով 31 մարդ է զոհվել, 65 վիրավոր կա: Իսկ ահաբեկիչները հայտարարել են, որ ԻՊ-ի մահապարտի հարձակման հետեւանքով, ընդհանուր առմամբ, 100 մարդ է զոհվել կամ վիրավորվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ պայթյունը որոտացել է Բաղդադի Շաաբ թաղամասում, շիաների սգո արարողության ժամանակ: Տեղի շուկայում վրան են տեղադրել՝ 7-րդ դարում սպանված Մուհամմեդ մարգարեի թոռան՝ շիա իմամ Հուսեյնին հիշատակելու համար: Հենց վրանում էլ մահապարտը պայթեցրել է իրեն: