ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացուհուն 400 հազար դոլարի շորթման մեղադրանք է առաջադրվել
ՄիջազգայինՆյու Յորքի դատարանը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Զախարովային՝ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էլիոթ Սփիթցերից 400 հազար դոլար շորթելու համար: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:
Ինքը՝ Զախարովան, դատական նիստին չի մասնակցել, նրա շահերը ներկայացրել է փաստաբան Քրիսթոֆեր Ռայթը:
Ավելի վաղ դատարանը Զախարովայի համար 1 մլն դոլարի գրավ է սահմանել:
2016 թվականի փետրվարին Զախարովան Նյու Յորքի նախկին նահանգապետ Էլիոթ Սփիթցերին մեղադրել է Plaza հյուրանոցի համարում իր նկատմամբ բռնություն կատարելու եւ խեղդամահ անելու փորձի մեջ: Սակայն դրանից հետո մեկնել է հայրենիք: Այդ ժամանակ Սփիթցերի փաստաբանը հայտարարել, որ այդ մեղադրանքները կեղծ են եւ հորինված: Հետագայում՝ հոկտեմբերի 10-ին ռուս կինը վերադարձել է Նյու Յորք, որտեղ ձերբակալվել է օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո: