Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 8 վիրավորներ: ԲԿ-ից Shabat.am-ին տեղեկացրին, որ բոլոր վիրավորները, ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն, երեկ դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ նրանցից մեկը դուրս է գրվել այսօր առավոտյան:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ի սահմաններում Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաից 6կմ հեռավորության վրա, վթարի էր ենթարկվել Մոսկվա-Երևան ուղևորափոխադրող ավտոբուսը՝ հարվածելով ճամփեզրին կայանած բեռնատարին: Ավտոբուսում գտնվող 52 ուղևորներից 5-ը զոհվել էին, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ էին, երեքը՝ ՌԴ քաղաքացիներ: Ըստ նախնական վարկածի՝ վթարված ավտոբուսի վարորդը քնած է եղել: