ՀԱՊԿ խորհրդի նիստում ԼՂ հակամարտության հարցը չի քննարկվելու. Դմիտրի Պեսկով
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկում չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասա ց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Թուրքիային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ խոսակցություններին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը կքննարկի այդ հարցը, եթե թուրքական կողմը նման հարցով դիմի: