Պակիստանի վարչապետը Բաքու է մեկնել
ՄիջազգայինՊակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հոկտեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնել: Պակիստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այցը կայանում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով: Շարիֆին կառավարական բարձրաստիճան պատվիրակություն է ուղեկցում:
Եռօրյա այցի ընթացքում բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ եւ բանակցություններ են նախատեսվում: Կքննակվեն առեւտրա-տնտեսական կապերի զարգացման եւ ամրապնդումը, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այցի արդյունքներով հռչակագրի ստորագրում է սպասվում:
Իսլամաբադը միանշանակ սատարում է ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքվի դիրքորոշումը, ինչպես եւ Բաքուն Իսլամաբադին՝ Քաշմիրի հարցում: Պակիստանն Ադրբեջանի կարեւոր գործընկերն է նաեւ ռազմական հարցերում: Ըստ contact.az-ի՝ չի բացառվում, որ այցի շրջանակում նաեւ նոր գործարքներ կնքվեն: