ԱՄՆ Քոնեքթիքութի նահանգում օդանավի կործանման պատճառը կարող էր ինքնասպանության փորձը լինել
ՄիջազգայինԻնքնասպանության փորձը կարող էր դառնալ ԱՄՆ Քոնեքթիքութի նահանգի Հարթֆորդ քաղաքում Piper PA 34 օդանավի կործանման պատճառը։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Ավիավթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 15։40-ին։ Թռիչքի ժամանակ հրահանգիչ Արիան Փրեւալայի եւ նորեկ օդաչու Ֆերաս Ֆրայթեհի միջեւ վեճ էր ծագել։ Օդաչուին հունից հանել էին հրահանգիչի դիտողությունները, եւ նա կործանել էր օդանավը, հայտնում է գործակալությունը։
Նրա արարքի պատճառները դեռեւս պարզ չեն։ Օդանավը կործանվել էր քաղաքի արեւելյան հատվածում՝ Pratt & Whitney ամերիկյան ընկերության շտաբ գրասենյակից ոչ հեռու։
Օդաչուն զոհվել է, հրահանգիչը այրվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել։ Երկրի վրա ոչ ոք չի տուժել։