Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Վլադիմիր Պուտինի որոշման համար
ՄիջազգայինՖրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն հայտնել է, որ Փարիզը ցավում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է չայցելել Ֆրանսիայի մայրաքաղաք՝ այնտեղ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար, հայտնել է «Ինտերֆաքսը»։
«Մենք պատրաստ էինք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրավիճակը Սիրիայում, դա այն առաջարկն էր, որը մենք արել էինք․․․ Ես ցավում եմ, քանի որ մենք ուզում էին Մոսկվայի հետ քննարկել Սիրիայի հարցը»,- ասել է նա Europe 1 ռադիոկայանի եթերում։
Նախարարի կարծիքով Պուտինը հրաժարվել է այցելությունից, քանի որ «իրականում նրանք ուժեղացրել են ռմբակոծությունը Հալեպում, ու նրա համար տհաճ կլիներ այցելել Փարիզ՝ Սիրիան քննարկելու համար»։