Քերին կմասնակցի Սիրիայի հարցով Լոզանի հանդիպմանը
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմասնակցի Սիրիայի հարցով միջազգային հանդիպմանը շվեյցարական Լոզան քաղաքում: «Պետքարտուղարը կայցելի Լոզան»,- RIA Novosti-ին ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ Սիրիայի հանդիպումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և տարածաշրջանային պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մասնակցությամբ, տեղի կունենա շաբաթ օրը Լոզանում: