Եվրամիությունը վիզային ռեժիմ չի սահմանի ԱՄՆ-ի եւ Կանադայի քաղաքացիների համար
ՄիջազգայինԵվրամիությունը վիզային ռեժիմ չի սահմանի ԱՄՆ-ի եւ Կանադայի քաղաքացիների համար միայն այն պատճառով, որ նրանք մինչեւ հիմա վիզան չեն չեղարկել ԵՄ անդամ մի շարք պետությունների համար: Կանադայի հետ այդ հարցը շուտով կլուծվի, իսկ ԱՄՆ-ն կարող է ի պատասխան վիզային ռեժիմ սահմանել ԵՄ բոլոր քաղաքացիների համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:
«Կասկածում եմ, որ Կանադայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը կօգնի հասնել մեր նպատակին: Վստահ եմ, որ կանադացիներին վիզայի պարտադրումը ծայրահեղ անարդյունավետ քայլ կլիներ»,- հայտարարել է եվրահանձնակատարը:
Նա նշել է, որ «այդ հարցը Բուլղարիան եւ Ռումինիան կապում են ռազմավարական գործընկերության մասին ու առեւտրի եւ տնտեսական համապարփակ համաձայնագրերի հետ»:
«Այդ համաձայնագրերի ստորագրումը հոկտեմբերի 27-ին նախանշված ԵՄ-Կանադա գագաթաժողովի հիմնական արդյունքը կլինի»,- ասել է եվրահանձնակատարը: