Անօդաչու սարքով նկարահանվել է ավերակների վերածված Հալեպը
ՄիջազգայինՍիրիական պատերազմի շրջանակներում տարիներ շարունակ ընթացող ռազմական գործողությունների պատճառով, որոնք տարբեր աստիճանի ինտենսիվությամբ տեղի են ունենում Հալեպում, բազմաթիվ քաղաքային թաղամասեր վերածվել են ավերակների:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` Սիրիայի խոշորագույն քաղաքում ավերածությունների ծավալները պատկերում են ընդդիմադիր ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի նկարահանած կադրերը:
2012-ի օգոստոսից ի վեր Հալեպի արևմտյան հատվածում վերահսկողություն է սահմանում երկրի կառավարական բանակը, իսկ արևելյան թաղամասերը, որտեղ նաև հայկական մի շարք թաղամասեր կան, վերահսկում են ընդդիմադիր զինված խմբավորումները:
Քաղաքում անդադար մարտեր են ընթանում: Խաղաղ բնակիչները մշտապես կրակահերթերի և ռմբակոծությունների զոհեր են դառնում: Բացի այդ, բնակչությունը տառապում է սննդամթերքի, ջրի և դեղամիջոցների պակասից: